Մինչ նա արագ-արագ հեռանում էր, ծերուհին սենյակի մեջտեղում անշարժ, ապուշ դարձած, ողորմելի, այո, ողորմելի հայացքով նայում էր յուր շրջապատողներին: Ան խի՜ղճ մարդիկ, ոչ ոք, ոչ որ, չբողոքեց բժիշկ Միկարյանցի անողոք դատավճռի դեմ: Եվ որքա՞ն ատելի է անդութ էին նույն րոպեին բժիշկների անտարբեր դեպքերը թշվառ ծերունու աչքում...
Կեսօրվա չորս մամն է. հիվանդի մահճակալի մոտ, գլխի կողմում է այրի Նատալիան, իսկ ոտքի կողմում աղախինը։
Կես ժամ առաջ Վարվառեն անընդհատ խոսակցում էր այրիի հետ։ Այժմ, աչքերը փակէ հանգիստ պառկած էր: Այրին, ծնոտը ձախ ձեռի ափին դրած և արմունկը հենած աթոռի մեջքին, մերթ նայում է հիվանդի, մերթ աղախնի երեսին, մերթ ոչ ոքի ու ո՛չ մի քանի վրա չի նայում, էւ նրա անորոշ հայացքը թափառում է այս ու այն կողմ։
Դռները բացվում են, ներս է մտնում ծերուհին, նայում է այրիի երեսին, նայում է աղախնի երեսին և հուշիկ քայլերով ուղում է մոտենալ հիվանդին։
— Արթո՞ւն է,— հարցնում է նա շշնջյունով։ Այրին, ձեռը դնելով բերանին, զգուշացնում է, որ նա չխոսի։ Հիվանդը քնած է։ Ծերունին մանկական խոնարհությամբ հեռանում է մահճակալի մոտից, նստում է սենյակի անկյունում, ձեռնեը դնում է ծնկների վրա և գլուխը թեքում կրծքին։ Ուրեմն, մահն անխուսափելի է. այսօր թե վաղը, ուշ թե կանուխ, նա զրկվելու է յուր միակ և վերջին մխիթարությունից: Վարվառեն մեռնելու է:
— Մեռնելո՜ւ է,— կրկնում է ծերունին, մի զորեղ ցնցում գործելով, և նայում է մահճակալի կողմը։
Այրին ու աղախինը միևնույն դրության մեջ լուռ նստած են, ինչպես երկու անշարմ իստուկաններ։ Հիվանդի հորդոր շնչառության ձայնը որոշ հասնում է ծերունու ականջին, և նա լսում է միմիայն այդ շնչառությունը։ Նրան թվում է, որ հետզհետե այն թուլանում է, երբեմն բոլորովին անլսելի է դառնում։ Այդ վայրկյանին նա, տեղից քիչ