Կարճահասակ երիտասարդը հազալով, բեղերը ոլորելով, սկսեց հանդիսավոր կերպով.
— Ադա, ես էի, Սեյրանը, Սմբատը, Թափտուղանց Ջահանգիրը, Շամչյանց Աթանեսը, Ճատտի֊Կտուրանց Ենգիբարը, Ինքյաթանց Թաթին, Թութանանց Փափանը, Բեդալյանց Մարտիրոսը, Սատանաբռնողանց Պետրին։ Դարա մահլումը «ալթի ղոզ» էինք խաղում։ Քցողը Սմբատն էր։ Ճատտի Կտուրանց Ենգիբարը մի մանեթ դրավ տափին, լողա-լողա ասեց Սմբատին, որ մին բաշ նրա մանեթին գցի։ Ադա՛ Սմբատի բախտը բերավ, ղոչաղը էնպես գցեց, որ հաբի միջին դյուրյուստ չորս գցեց, ձեր արևը, ո չ էվալ ոչ պակաս։ Ենգիբարի բերանը բաց մնաց, ախար մանեթ կասան հա, քիչ փող չիմանաք, մին դանա ջղջղալի Նիկոլայ ա։ Հը՛մ. ի՞նչ անի, ինչ չանի, ճարը կտրված, մանեթը ետ վերցրեց։
— Փա՛հ, նամարդ քյոփօղլի, — արտասանեց բեղերը սրած երիտասարդը։ — Հետո, հետո։
— Հետո, էլ ինչ հետո։ Սմբատը ասում է. «ադա, ի՞նչ ես անում»։ Ենգիբարը ասում է հանաք էի անում, գիժ եմ, որ էսքան փողով մի բաշ խաղ անեմ։ Սմբատը թե՝ «դես տուր մանեթը ասում եմ, չես տալ, գլուխդ ձվի պես փշիր-փշիր կանամ»։ Ճատտի-Կտուրանց Ենգիբարը, թե՝ «ձայնդ կտրի, քո աթանցդ, անանցդ»։ Դե, ի՞նչ ասեմ, ճանաչում եք էլի Ենգիբարին, ռեխը որ բացեց, էլ աստված աազտի։ Ըհը, տղերք, Սմբատի հուրսերը հավաքվեցին, ուշունցը ուշունցի հետևից։ Ենգիբարը դա որ լսեց թե չէ, կատաղեց, կապուտ կապուտեց։ Զահլամը ռեխը բացեց, մի խոսք դուրս բերավ, որ Սմբատի աչքերը արյունակոխեցին։ Ասում է. «գնա հալասզ աննամուս քրոջդ կապը հավաքի, որ գիշերները Սեյրանի հետ… սիլիկ-բիլիկ չանի»…
— Փահ, ադա, չկարացաք հենց տեղն ու տեղը նրա փորոտիքը թափե՞լ,— ընդհատեց պատմաբանի խոսքը գդակը ծուռ դրած երիտասարդը, ուսերը վեր քաշած, ծնոտը ծռելով, աչքերը չռելով, և ձեռները զարմացած առաջ տարածելով։
— Մի կանգնի դե էլի, ախար մի տես ինչ իլավ, հետո