Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Խորթլախը» Ն. Նախիջևանի կեղեքիչ ժլատներից մեկի անդրգերեզմանյան վիճակի մի ֆանտաստիկական պատկեր է, որով հեղինակը զղգալ է տալիս յուր րընթերցողներին, թե ինչ պանջանքներ են սպասում այն կյանքում նորահց, որոնք այս կյանքում խեղճերին և թույլերին հարստահարել են։ Աստված մեր հարուստներին ազատ պահի այդ տեսակ ապագայից, թե չէ ոչ հալած արճիճն է խմելու բան և ոչ բոբիկ ոտքով տաք երկաթի վրա քայլելն է մի ախորժալի զբոսանք։

Բովանդակության կողմից ամենից հետաքրքրականն է «հարաքաշի» (սևագլուխ) նկարագրությունը, որ կրում է «Սատանայի օջիլ» ոչ-գեղեցիկ վերնագիրը։ Պ. Սյուլյուկը զարմանալի երգիծաբան է առհասարակ Ն. Նախիջևանի կյանքից քաղած բոլոր յուր վեպիկների մեջ։ Նորա սուր գրիչը գիտե ամենակծու կերպով ծաղակոծել ընդհանրապես մեր կյանքի տգեղ երևույթները։ Թունավոր և սոսկալի է այդ գրիչը մանավանդ, երբ հեղինակը յուր անհավանելի մի որևէ անձնավորության մեջ է մարմնացնում այս կամ այն տգեղ երևույթը։ Այստեղ անձնական կիրքը ավելի բուռն զորություն է տալիս հեղինակին՝ յուր սրտի մաղձը թափելու կյանքի այլանդակ կողմերի վրա։ Եվ այդ գուցե բնական է. բանաստեղծի համար չկա ավելի բարձր բան, քան ճշմարտությունը, որին նա կարող է դիմել զոհելով անգամ անձնավորություններ։ Մենք կարիք չունենք հեղինակի տիպարների կենդանի օրինակները նորա հակառակորդների շրջանում որոնել և մատնացույց անել, թե այսինչ տիպարը նկարագրելիս, նա այնինչ մարդուն է ի նկատի ունեցել։ Օրինակները շատ հեռու կտանեն մեզ, եթե ոչ, կհիշեինք շատ եվրոպական ժամանակակից վիպագիրներ, որ իրանց վեպերի տիպերը վերցրել են ծանոթ անձանց, և լուրջ քննությունը երբեք այդ վեպերը պամֆլետ կամ պսակվիլ չէ անվանել։

«Սատանայի օջիլ»-ը մի կծու, համարձակ երգիծաբանություն է, որի նմանը մի ուրիշ գրող չէ արտադրել մեր գրական ասպարեզում։ Յուր պեսիմիստական տաղանդի ուղղությանը անձնատուր, հեղինակը Սվիֆտի սառնասրտությամբ արհամարհում է առօրյա պատշաճությունը և յուր ատելի երևույթը կամ տիպարը պատկերացնում ամենաայլանդակ ձևերով։ Ան