քանքար մի հեղինակի այս տեսակի մի պատկեր կարող է 4 զզվանք պատճառել ընթերցողին, բայց Սյուլյուկի գրչի ազատությունը միայն զայրացնում է և ընթերցողի ատելությունը փոխադրում հեղինակից դեպի նոր նկարագրած երևույթը կամ տիպարը։ Սյուլյուկը թափանցում է յուր նկարագրած անձանց սիրտը, ենթարկում է նոցա հոգեկան աշխարհը անխնա վերլուծության, և նա մեղավոր չէ, եթե այդտեղ տեսնում է միայն տգեղություններ։ Միայն նախապաշարված ընթերցողը կարող է չմեղադրել նորան, որ յուր դիագնոզի տխուր եդրակացութչունը, ինչպես մի ուղղախոս բժիշկ, կոշտ ձևով և խոժոռած դեմքով է հայտնում հիվանդի տիրոջը։
Սյուլյուկը չէր սիրում և չգիտե կեղծել. նա առանց քաշվելու ասում է այն, ինչ որ ուրիշները կվախենային, և այդ էր նորա գլխավոր արժանավորությունը։
Մենք, որքան կարելի էր համառոտ, ծանոթացրինք ընթերցողին «Հանդես»֊ի երկրորդ գրքի բովանդակության հետ։ Հայտնենք մեր ամփոփ կարծիքը ընդհանրապես այդ ժողովածուի հրատարակության մասին։ Բանն այն է, որ մի հրատարակություն, որ գրեթե պարբերական է ուզում լինել կամ մի պարբերական ամսաթերթի տեղ բռնել, պետք է ի նկատի ունենա հետևյալ երկու նպատակներից մեկը։— Նա կամ պետք է ծառայե մի որոշ ուղղության, աշխատե, առանց յուր հրաաարակած նյութերի մեջ հակասություն թույլ տալու մի հայտնի գաղափար արծարծել ընթերցող հասարակության մեջ, և կամ զուտ գրական ուղղություն ունենա։ Վերջին դեպքում հրատարակչի գործը նույնքան, և գուցե ավելի դժվար է, որքան և առաջին դեպքում։ Զուտ գրական ժողովածուն, արհամարհելով կուսակցական շահերը, պիտի ձգտե ծառայել մի բարձր նպատակի՝ զարգացնել յուր ընթերցողների մեջ գեղեցիկ գրականության ճաշակը և աշխատել նոցա հոգեկան աշխարհը ընդլայնել համաշխարհային գաղափարներ ընդունելու համար։
Մի հրատարակություն զուտ գրական լինելու համար, չպետք է ունենա կուսակցական հոգի, ըստ որում՝ գրականությունը այն չէ, որ գրված է առօրյա կուսակցական ոգով, այլ այն, որ ծառայում է անխախտ ճշմարտության։