Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրում ուսանողական տոների համար։ դրանցից մի քանիսը, ինչպես օրինակ, «Բաժակներ», «Ուսանողական կյանք», «Երբ որ հողից մարդ դարձա․․․», մինչև այժմ էլ ամենուրեք երգվում են։ 1855 թվականին Պատկանյանը Պետերբոորգում հրատարակեց իր քնարական և արձակ ստեղծագործությունների աոաջին ժողվածուն։ Այդ ստեղծագործությունները անմիջապես իրենց վրա գրավեցին հասարակայնության ուշադրությունը, հանձին Պատկանյանի տեսնում էին նոր ծագող ու բարձրացող մի գրական աստղի։

Հիսունական թվականների վերջում Պատկանյանը հայերի մեջ արդեն ժողովրդականություն էր վայելում և այն ժամանակվա գրական ականավոր ուժերից մեկն էր։ Այն ժամանակ հայ գրողների մի խմբակ էր համախմբվել Հազարյան ճեմարանի պրոֆեսոր Ս. Նազարյանցի կողմից հրատարակվող «Հյուսիսափայլ» հայտնի ամսագրի շուրջը։

Երբ դադարեցվեց «Հյուսիսափայլի» հրատարակումը, Պատկանյանը որոշեց ունենալ իր լրագիրը։ 1865 թվականին նա Պետերբուրգում սկսում է հրատարակել «Հյուսիս» շաբաթաթերթը։ Երկու տարի անց ընտանեկան հանգամանքներով նա ստիպված է լինում թողնել մայրաքաղաքը և վերադառնալ Դոնի Նախիջևան, դրանով էլ դա դարում է նրա թերթի հրատարակումը։ Այն ժամանակ նա արդեն ամուսնացած է արաբերենի պրոֆեսոր Ամետի դստեր հետ, դա մի կրթված կին էր, որ գերմաներենից հայերեն էր թարգմանել «Համառոտ ընդհանուր պատմությունը»։ Նախիջևանում Պատկանյանը թաց է անում մասնավոր հայկական ուսումնարան և միաժամանակ շարունակում զբաղվել դրականությամբ։


Հայրենի քաղաքում նրան սպասում էին մի շարք անախորժություններ։ Նա սկսեց հալածվել այն մարդկանց կողմից, որոնց նա ինքն էր հալածում իր համարձակ գրչով։ Ահա թե ինչպես է նկարագրում բանաստեղծի կյանքի այդ շրջանը պ-րն Գր. Չալխուշյանը «Հայկական բանաստեղծական արվեստը ի դեմս Ռափայել Պատկանյանի» վերնադիրը կրող իր գրքույկի մեջ.

«Նրա համարձակ, կծու երգիծական գործերը, որոնցով նա անխնա ծաղկում էր անառակության ու արատների մեջ խըրված,