ված, իր պարտքն ու պատիվը մոռացած և միայն Մամոնտային ծառայող հասարակությանը, դուր չեկան նրա համաքաղաքացիներին։ Հատկապես նա շատ թշնամիներ վաստակեց աղաների խարդախությունները մերկացնելու պատճառավ, տղաներ, որոնք իրենց ծանր քսակի շնորհիվ ամեն ինչ իրենց թույլ էին տալիս։ Դրանք աղա-արդելակներ էին, որովհետև արգելակում էին այն ամենը, ինչ օգտակար էր ժողովրդին...
Ինձ կատաղեցնում է ոչ թե այն,— բարկացնում է Պատկանյանը, — որ ինչ֊որ «մի աղա թունդ սրիկա է և գող, նույնիսկ ոչ այն, որ քաղաքի ամենահարուստ մարդը նրան կնության է տվել իր չքնաղ ու համեստ դստերը, ինձ կատաղեցնում է մի այլ բան, այն, որ սրիկան իր որդուն էլ այնպես է ոաստիարակելու, ինչպես ինքն է դաստիարակված...»։
Մի՞թե այսպիսի համարձակ հարձակումները կարող էին անպատիժ մնալ... Տղաների հեղինակությունը երերաց, նրանք սկսեցին ավելի ու ավելի այլասերվել բանաստեղծի ուժգին երգիծանքի ճնշման տակ։ Դա արդեն չափից դուրս էր։ Անհրաժեշտ էր հակահարված տալ, խելքի բերել համարձակ պատանուն։ Աղաները արագորեն համախմբվեցին, և բոլոր այդ փուչ, անհոգի եսասերները, նրանց մեջ նույնիսկ կրթված, թեև իրենց կրթ ութ յա մ բ մ յուսների ընդհանուր մակարդակից չբարձրացող մարդիկ, զինվեցին բանաստեղծի դեմ' սկսեցին խույս տալ նրանից, ինչպես ժանտախտից, և անզոր ու ծիծաղելի չարությա մբ իրենց ատելությունը տարածեցին նույնիսկ բանաստեղծի ընկերների և բարեկամների նկատմամբ։ Եվ այդպես նրան երկար ժամանակ հաչածում էին, համառորեն և այնպիսի չարախնդությամբ ու անգթությամբ որպիսին հատուկ է միայն տգիտությանը։ Փակվում է դպրոցը և անմահ բանաստեղծը ծանրաբեռնված մեծ ընտանիք։?վ մնում է մի կտոր հացի կարոտ.**»։
Եվ այդ «մի կտոր հացի» կարիքը բանաստեղծին հետապնդում է գրեթե նրա ամբողջ կյանքի ընթացքում**. Կարելի է համարձակորեն ասել, որ քառասուն տարվա ընթացքում ժամանակակից բանաստեղծներից ոչ մեկը հայության մեջ այնպիսի մեծ ժողովրդականություն չի ունեցել, ինչպես Պատկանմանը, և միաժամանակ ոչ մեկի գրական աշխատ անքր հայու- 128»