Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան կողմից այնպիսի ժլատությամբ չի վարձատրվել, ինչպես Պատկանյանինը։ Պատմում են, որ իր միակ հոնորարը մի քանի հարյուր ռուբլի նա ստացել է մոտ տասը տարի առաջ Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերությունից իր բանաստեղծությունների ժողովածուի համար։ Բոլոր թերթերում ու հանդեսներում նա իր բանաստեղծությունները և վիպակները տպագրում է գրեթե անվարձ։ Մենք այստեղ չենք խոսում այն օգնության մասին, որ երբեմն բանաստեղծի կամքին հակառակ նրան ցույց էին տալիս բարեկամներն ու ընկերները, մենք խոսում ենք գրական հոնորարի մասին, որը տարաբախտաբար այժմ հայության մեջ, եթե գրողները ստանում էլ են, տպա մեծ մասամբ ստանում են անշնորհք, բայց ճարպիկ գրշակները և ոչ նրանք, որ իրոք արժանի են դրան։ Եթե դա այդպես չլիներ, ապա պատվարժան բանաստեղծը մինչև կլանքի վերջը իր բազմանդամ ընտանիքը կերակրելու համար ստիպված չէր լինի զբաղվել կողմնակի աշխատանքներով, որոնք հաճախ ոչինչ ընդհանուր չէին ունենում բանաստեղծական արվեստի հետ։

Բայց վերադառնանք մեր ակնարկին։

Իր ստեղծագործությունները Պատկանյանը մեծ մասամբ տպագրում էր պարբերական հանդեսներում և թերթերում։ Նրա։ բնավորության համար, ինչպես և ի դեպ բոլոր բանաստեղծների համար, հատուկ էր անհոգությունը. նա երբեք չէր մտածում իր ստեղծագործությունները հավաքել և լույս ընծայել առանձին հրատարակությամբ։ Որպես իսկական բանաստեղծ նա միշտ գրում էր ներշնչմամբ, և հենց որ ստեղծագործությունը դառնում էր հասարակության սեփականությունը, նա այլևս չէր հետաքրքրվում նրանով։ Այդ է պատճառը, որ, ցավոք սրտիէ մինչև այժմ չկա Պատկանյալի երկերի լիակատար ժողովածուն։ Առանձին գրքերով միայն լույս է տեսել հետևյալը. «Գամառ-Քաթիպայի արձակ և չափածո աշխատությունները» (երկու անգամ), «Մանկական երգեր», «Նոր Նախիջևանի քնար», «Պամպուլիոս» (կատակերգություն), «Պատմվածքներ Նոր Նախիջևանի ոճով», (դրված Նախիջևանի բարբառով, հրատարակված պրոֆ. Պատկանովի կողմից), «Տիկին և նաժիշտ»։ Մնացած բոլոր ստեղծաոործությունները ցրված են ամսագրերի և թերթերի էջերում, գլխավորապես «Փորձում» «Մշակում» և «Արձագանքում»։