Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրի նկատմամբ, որբ նույնպես իր ուսումն ավարտել էր Գերմանիայում։

Այսպես թե այնպես, «Մուրճը», ինչպես և ամեն մի նոր նախաձեռնություն, սկզբնական շրջանում հասարակության, մանավանդ մամուլի համակրանքին չարժանացավ։ Ականվոր գրողներից ոչ մեկը, բացի ժողովրդային կենցաղագիր պ. Պռոշյանից, չուզեց հարել այդ ամսագրին։ Սակայն դրա փոիարեն երիտասարդ մտավորականության մի մասը ուրախությամբ համախմբվեց նոր ամսագրի շուրջը, որը սիրով իր էջերը տրամադրեց սկսնակներին։ Այս վերջինների թվում էին մի շարք բանաստեղծներ, որոնք «Մուրճին» տալիս էին և այժմ էլ շարունակում են տալ արատ նյութ։ Հանդես եկան ոչ քիչ թվով նաև արձակագիրներ, որոնք մինչ այդ ոչինչ չէի գրում և ոչ ոքի հայտնի չէին։

Աչդպիսով ամսագիրը իր առաջին իսկ քայլերից սկսեց որպես փորձադաշտ ծառայել սկսնակների համար, որոնք ուզում էին իրենց ուժերը փորձել գրական ասպարեզում։ «Մուրճի» ցուցաբերած այսպիսի սիրալիր հյուրընկալությունը բացատրվում է ոչ այնքան նրա նկատմամբ հայտնի գրողների ունեցած անբարեհամբույր վերաբերմունքով, որքան իրճ խմբագրության հույսով՝ գտնել երիտասարդության մեջ գրակա թարմ ուժեր։

Ի բարեբախտություն հանդեսի՝ նրա այդ հույսը ապարդյուն չմնաց։ Սկսնակ գրողներից մի քանիսը միառժամանակ անց երևան բերեցին գրական որոշ ընդունակություններ։ Արձակագրության բնագավառում այդպիսիք կարող են համարվել տիկին Մարիսյանը, պ. Նամալյանը, և գուցե էլի ոմանք։ Հիշատակվածներից առաջինը «Մուրճի» 1890 և 1891 թվականների համարներում տպագրեց «Հեղինե» անունով մի ծավալուն վեպ, որ կրում էր վաթսունական թվականների զաղափարների ազդեցությունը։ Երկրորդը տվեց պատմվածքների մի ամբողջ շարք անդրկովկասյան հայերի գյուղական կյանքի թեմաներով։

Այս երկու հեղինակները թեև չունեն ստեղծագործական երևակայություն, բայց արժանի են ուշադրության, հատկապես պ. Նամալյանը, որպես գյուղական կյանքին թավականա