Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզ հետ ծանոթանալու միջնորդ ունենալ վաճառականական դասը - դա այնպիսի մի հակասական վարմունք էր, ոո խելացի մարդու դառն ծիծաղը կարող էր հարուցանել։ Եվ օտարները ամենայն իրավունքով ծիծաղում էին և հենց այժմ է ծիծաղում են մեզ վրա։ Արդարև մի կոմիկական պատկեր են ներկայացնում մեր այն թթված ազգասերները որոնք կաշվից դուրս են գալիս համայն աշխարհին ապացուցանել, թե հայերը արժանի են քաղաքակիրթ և առաջադեմ ազգ կոչվելու, և միևնույն ժամանակ չեն կարողանում փաստերով ապացուցանել իրանց ասածը։ Այնինչ՝ օտարներ մեզանից պահանջում են փաստեր. «Դուք ասում եք, թե քաղաքակրթության ընդունակ եք, հապա ցույց տվեք մի քանի օրինակներ, որ ես համոզվեմ, թե արդարև դուք ապագա ել խոստանում»։ Այս էր ասում և նույնիսկ այժմ էլ ասում է օտարազգին, և մենք շարունակում ենք նրանց պատասխանն լոկ դատարկ, փքուն և պարծենկոտ խոսքերով։ Չկար մեկը որ մեր ունեցած բարոյական պաշարը ասպարեզ հաներ գե օտարազգիների առաջ, մինչև որ վերջապես, օտարազգիներր կամեցան ծանոթացնել իրանց հասարակությանը մեր ունեցածի հետ։ Ռուսերեն լեզվով հրատարակված հայ գրականական երկերի նույնիսկ մի այնպիսի համառոտ ժողովածու, որպիսին է «АрМ. беллетристы», ավելի կարող է անել, քան թե մեր տասնյակ տարիների ճոռոմաբանությունը։

Մենք ունենք գրականություն, դպրոց և մամուլ։ Եվ որքան էլ դրանք լինեն իրանց զարգացման սկզբնական ֆազիսների մեջ, դարձյալ այդ երեք բանով առայժմ մենը կարող ենք ծանոթացնել օտարներին մեր բարոյական արժանավորությունների հետ։ Ուրիշ ոչինչ չունենք. ոչ գիտություն և ոչ հնարագիտություն։ Ծանոթանալով մեր գրականական երկերի հետ, օտարը կծանոթանա և մեր բարոյական ընդունակությունների հետ։ Եվ եթե գտնի մեր մեջ քաղաքակրթության նշույլ, կուլտ ուրական ձգտումներ և ձիրք, առանց մեր գոռումգոչումների էլ մեզ կհամակրի և իր ձեռքը կմեկնի մեզ եղբայրաբար։ Իսկ եթե ոչ, մեր ճոռոմ աբանությունշ համենայ դեպս չի կարող մեզ օգնել։ Ահա մենք մեծ նշանակություն