Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն ենք տալիս օտարներին մեր գրականությանը ծանոթացնելու բոլոր ձեռնարկություններին։ Կրկնում ենք, ինչպես գիտությունը, գեղարվեստները, նույնպես և գրականությունը միջնորդ են ազգերի փոխադարձ համերաշխության։


ՄԻ ԶԳԱԼԻ ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ


Մամուլ առանց հրապարակախոսների, հիմնարկություն առանց ղեկավարների, արդյոք կարելի է երևակայել դրանից ավելի աննախանձելի և անմխիթար վիճակ այն տարրի համար, որի կոչումն է ծառայել հասարակական կյանքի առօրյա ընթացիկ շահերին։ Այնինչ մեր պարբերական մամուլը կատարելապես այդ տխուր վիճակին է ենթարկված այսօր։ Մենք չունենք հրապարակախոսներ - ահա մի իրողություն, որ այժմ զգալի է ամենի համար։

Հրապարակախոս ասելով չպիտի կարծել, թե մենք մեր մամուլից պահանջում ենք եվրոպական նշանակությամբ տաղանդավոր պուբլիցիստներ։ Հայ մամուլը, դժբախտաբար, դեռևս այն մանկական հասակումն է, որ չի կարելի նրանից պահանջել բառի եվրոպական իմաստով պուբլիցիստիկա։ Մեր հասարակական կյանքը այնքան նեղ է, մեր մտավոր աշխարհը այնքան աղքատիկ, որ իսկական պուբլիցիստիկան մեզանում դեռ երկար ժամանակ չի կարող ասպարեզ գտնել, հետևաբար և չեն կարող ստեղծվել համաշխարհային պուբլհցիստներ։ Դա միայն կարելի է սպասել այն քաղաքակրթված ազգերից, ուր մամուլը ունե գործելու ընդարձակ շրջան և ուր նրա ազդեցությունը ոչ միայն հասարակական կյանքի վրա է մեծ, այլև ազգերի արտաքին և ներքին քաղաքականության վրա։ Կրկնում ենք, այդ տեսակ մամուլ և պուբլիցիստիկա չենք ունեցել մենք, չունենք և գուցե երբեք էլ չենք կարող ունենալ։

Բայց այն, ինչ որ մենք պահանջում ենք մեր այժմյան մամուլից, բնական է և սպասելի։ Մեր խոսքը քիչ թե շատ շնորհքով ժուռնալիստների մասին է, որոնք ընդունակ լինեին ըմբռնել մեր սահմանափակ հասարակական կյանքի ըն