Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գյխավորն է, բայց կա մի ուրիշ շառժառիթ ես-Տոլստոյի աշխարհահռչակ անունն է։ Տոլստոյը, այդ ժամանակակից դրականության գեղեցիկ զարդերից մեկը, ինչպես հայտնի է, վերջին ժամանակները թողել է գեղարվեստական գրականությունը և իր համար ստեղծելով մի տարօրինակ փիլիսոփայություն, հոդով և մտքով անձնատուր է եղել նրան։ Վերջին տասը-տասնհինգ տարին նա գրեթն չի պարգևել ռուս գրականությանը մի այնպիսի գրականական աշխատություն, որի գեղարվեստական արժեքը կարողանար հավասարվել նրա «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կտրենինա» վեպերին։ Մենք չենք խոսում «Կրեյցերյան սոնատայի» և ուրիշ մի քանի երկերի մասին, որոնք թեև կրում են իրենց մեջ հեղինակի գեղարվեստական տաղանդի խոշոր նշանները և որոնք սակայն, իրենց մեջ պարունակող բռնազբոսիկ տենդենցիայի շնորհով, անհամեմատ նսեմանում են նույն հեղինակի նախկին երկերի մոտ, Այլ է Տոլստոյի վերջին վեպիկը - «Տերը և բանվորը», որի համառոտ բովանդակության հետ կամենում ենք այսօր ծանոթացնել մեր ընթերցողներին։ Ճշմարիտ է, այստեղ ևս երևում է Տոլստոյի վերջին տարիների ստեղծած փիլիսոփայությունը, այստեղ ևս նա արծարծում է «չարիքին չընդդիմանալու» տենղենցիան։ Բայց այն գեղարվեստական արժեքը, որ ունի այդ վեպիկը, մեր կարծիքով, չի կարելի գտնել Տոլստոյի վերջին տասնյակ տարիների և ոչ մի աշխատության մեջ։ Ահա վեպիկի կարճ բովանդակությունը.

Գյուղական վաճառական Վասիլի Բրեխունովը մի ձմեռվա սաստիկ ձյունային օր, իր բանվոր Նիկիտայի հետ, ուղևորվում է մի ուրիշ գյուղ տեղական կալվածատերից գնելու նրա անտառը։ Վեպիկի առաջին գլուխը նվիրված է Բրեխունովի ուղևորության պատրաստություններին։ նկարագրությունը շատ տեղ ձգձգված է, նկատվում են կրկնություններ և ավելորդաբանություններ, այնպես որ ընթերցողը հենց սկզբից զգում է մի այնպիսի ձանձրություն, որ եթե Տոլստոյի անունը չլիներ, նա պատրաստ է գրքույկը ծալել և մի կողմ գնել։ Երկրորդ գլխից արդեն սկսվում է ընթերցողի հետաքրքրությունը հետզհետե շարժվել և ահա նա քանի կարդում է, այնքան հափշտակվում է վեպիկով։