Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանում են շատ քչերը, մեծամասնությունը, երբ հանդիպում է այս կամ այն գեղեցիկ գործի մասին գաղափար կազմելու անհրաժեշտությանը, միշտ ղեկավարվում է այդ քչերի կարծիքով։

Բայց կան անհատներ, որ չունենալով բնականը, գեղեցիկ ճաշակը, գոնե ունեն ստացականը' մտավոր և հոգեկան զարգացումը։ Այդպիսիները դեռևս այնքան անօգնական չեն, որքան նրանք, որոնք միաժամանակ զուրկ են թե' մեկից և թե'մյուսից։ Այդպիսիները սեփական, ինքնուրույն ճաշակ չունենալով, գոնե ենթարկվում են իրանց ընտրած ավտորիտեա քննադատների ճաշակին և կուրորեն դատում ու վճռում են նրանց պահանջների համեմատ։ Նրանք կաշկանդված են,ստրկացած ուրիշների կարծիքով, բայց և այնպես ունեն որևէ հենարան։

Սակայն ողորմելի են այն անհատները, որոնք չունենա.․լով բնածինը, չունեն նաև ստացականը։ Յուրաքանչյուր հեաաքրքիր աչք այդ տեսակ մարդկանց մեծ թվով կարող է տեսնել հասարակական տեղերում՝ թատրոններում, ցուցահանդեսներում, պատկերահանդեսներում։ Դիտելով ուշադրությամբ այս կամ այն գեղարվեստական իրը։ լսելով դիցուք մի երաժըշտական նորություն կամ մի դրամա, կոմեդիա, նրանք չեն կարողանում հասկանալ իրանց տեսածի ու լսածի բուն արժեքը, և գնահատել նրան։ Այնինչ նրանք զգում են մի անհաղթելի պահանջ' որևէ մի կարծիք հայտնելու, մի գաղափար կազմելու իրանց տեսածի կամ լսածի մասին։ Ահա այստեղ է երևան գալիս մարդկային հոգու և սրտի գեղարվեստական խղճալի վիճակը։ Գռեհիկը մի կերպ իր ներքին պահանջը լրացնելու համար, ճարահատված դիմում է իր ծանոթների օգնությանը, խնդրում է պարզել, բացատրել իր տեսած գեղեցիկ իրի,լսած երաժշտության կամ պիեսի նշանակությունը, արժեքը և առաջին պատահած կարծիքն ընդունում է անպայման առանց որևէ հակաճառության։

Ես հավատացած եմ, որ ամեն մի ընթերցող, կարդալով այս տողերը, իր աչքի առջև կներկայացնի հետևյալ տեսարանը կամ սրա նման մի բան։

— Հանդես է բերված մի որևէ տեղ մի նոր նկար: Բազմությունը հավաքվել է նրա աոջև և նայում է։ Այդ բաղմու- 188