Թյան գոնե ինը տասներորդականը ուչինչ հասկացողություն չունի նկարի մասին, բայց նայում է, որովհետև բոլորն էլ նայում են։ Նա, որ ճաշակի տեր է, հասկացող է, կարիք չունի ուրիշների կարծիքը լսելու. նա միայն նկարն է դիտում և իր սեփական կարծիքը կազմում նրա մասին։ Իսկ մեծամասնությունը, որ տգետ է, անճաշակ, մերթ նկարին է նայում, մերթ դիտողների դեմքերին և մերթ ականջ է դնում ուրիշների դատողությանը, որպեսզի նրանց ասածների հիման վրա, կամ գոնե նրանց դեմքերի արտահայտության համեմատ, ինքն էլ գաղափար կազմի նկարի մասին։ Դա է, որ կոչվում է ամբոխ։ Ամբոխը, սեփականը չունենալով, միշտ ապրում է ուրիշների խելքով և ճաշակով։ Ամբոխի անհատը այնքան տգետ է,անճաշակ, այնքան զուրկ ինքնուրույնությունից, որ անընդունակ է շատ անգամ մևնակ, առանց ուրիշի խորհրդի, իր տան համար կահ ֊ կարասի ընտրելու, մի սեղան, մի աթոռ, մի կանթեղ դնելու։
Բայց կան և չորրորդ տեսակի մարդիկ, որոնք իրենց ճաշակով և զարգացումով չտարբերվելով գռեհիկ ամբոխից, միևնույն ժամանակ, այնքան հանդուգն են, որ անպատճառ կամենում են քննադատող և դատավոր հանդիսանալ, ձգտելով մի կերպ տարբերվել ամբոխից։ Այդպիսիների մասին մի գաղափար ունենալու համար, ընթերցողը թող դարձյալ ներկայացնի իր աչքի առջև նկարի մոտ հավաքված ամբոխին։ Ահա կանգնած է այդ ամբոխի մեջ մեկը և բարձրաձայն հայտնում է իր կարծիքը։ Նա նույն ամբոխի զավակն է, նրա չափ անճաշակ,անկիրթ, տգետ, բայց ոչ նրա պես համեստ։ Նա վարակված է մեծամտության ախտով, ուզում է ինքնուրույն լինել, ցույց տալ իր շնորհքը, «քննադատում է» նկարը և․․․ պախարակում։Նա տեսել է իր հարևան ներկարարի խծբծանքները, կամ գուցե ինքն էլ ներկարար է և ամեն օր զբաղված սափրիչների ն մանրավաճառների խանութների դռները զարգարելով։ Նա.իհարկե, պետք է պախարակի արտիստի նկարը, որովհետև սա չի համապատասխանում ներկարարի «ճաշակին»։
Ահա ճիշտ այդ տեսակ ներկարարներ վերջին ժամանակ մուտք են գործել մեր ամեն ինչ տանող, ամեն ինչի համբերող լրագիրների մեջ։ Ահա ճիշտ այդ տեսակ ներկարարներ այժմ 189