Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջնակարգ տեղերից մեկն է բռնում զգացումների խորության տեսակետից։ Բայց նա դեռ շատ պիտի աշխատի, շատ պիտի մշակի իր ձիրքը, որպեսզի անխառն և կատարյալ բանաստեղծ դառնա բառիս իսկական նշանակությամբ։

«Օտարներ», Պոտապենկոյի

Ռուսաց ժամանակակից գրողների շարքում Պոտապենկոն պատվավոր տեղ է բռնում թե իր ձիրքով և թե մանավանդ գրչի բեղմնավորությամբ։ Իբրև բելետրիստ նա գրում է զգացմունքով և կենդանի։ ... ճշմարիտ է, շատ անգամ գրում է ջրալի, անեփ բաներ, բայց ինչ որ գրում է, կարդացվում է անձանձրույթ։ Նա շատ լավ է հասկանում, որ իր պարզ, հասարակ և շատ անգամ շաբլոնային գաղափարների կշիռը մազի չափ չի կարող ավելանալ, եթե նրանք ծածկվին մի անթափանցելի մոխրագույն քողով։

Փույթ չէ, որ նրա երկերը գեղարվեստական տեսակետից կաղում են և երբեմն չեն կարող լուրջ կրիտիկայի դիմանալ.բայց ունեն օգտակար ազդեցություն ընթերցողների վրա. օրինակ, «На действительной службе» վեպը, որ հայերեն էլ թարգմանված է «Գաղափարական քահանա» վերնագրով։ Այդ վեպն ինքնըստինքյան մի գեղարվեստական աչքի ընկնող գործ չէ, բայց այն սիրոոն, համակրելի գաղափարը, որ կամեցել է արծարծել հեղինակը, գրավիչ է և օգտակար այժմյան ռուս ընթերցողների համար։

Նույնչափ օգտակար է և խրատական ռուս հասարակության համար և հեղինակի «Օտարներ» կոմեդիան, որ մեծ աղմուկ հարուցեց ռուս մամուլի մեջ և որի հայերեն թարգմանությունը ներկայացվեց առաջին անգամ անցյալ կիրակի վրաց ազնվականների թատրոնում երիտասարդ դերասան Օհանյանի երկրորդ դեբյուտին։ Պատմենք մի քանի խոսքով այդ պիեսի բովանդակությունը։

Կոնստանտին Ապոլոնովիչ Դբույլցևը (Օհանյան) նոր է ավարտել համալսարանը և մտել կյանքի մեջ։ «Նա գեղեցիկ է,խելոք, գրավիչ, ազնիվ, նա մերոնցից է», ասում է նրա մասին Ապոլոն Արկագիևիչը' նրա հայրը (Վրույր), այդ դյուրա- 199