Հավան, ազնիվ, մաքուր իդեալիստը։ Եվ, միամիտ մարդու ասած, այդ «խելոք և ազնիվ» երիտասարդը մի քիչ անցած՝հանկարծ պարզում է իր հայացքները կյանքի մասին իր մոր վաղեմի բարեկամի, նույնպես մաքուր իդեալիստ Զավզյատովի (Բեգյան) մոտ, և մենք տեսնում ենք բեմի վրա այն նոր տեսակի հրեշներից մեկին, որոնք իրանց բարոյական այլանդակությունը հաստատում են գիտական և փիլիսոփայական հիմունքների վրա։
«Պետք է ապրել և լավ ապրել», ահա նրա նշանաբանը,և այդ նշանաբանն իրագործելու համար դիմում է ամենաստոր միջոցների։ Նա առանց խղճի խայթոցի' ձգում է իր նախկին սիրեցյալ Մարիա Իդնատիևնա անունով աղքատ օրիորդին (օր. Վարդուհի)։ Փույթ չէ, որ նա զրկել է օրիորդին կուսություՆից, պարգևել է նրան մի զավակ, նա ձգում է նրան և ընկնում հարուստ և տակավին երիտասարդ այրի Ուտկինայի (տիկ. Մելիքյան) գիրկը։ Չկարծեք, թե սիրուց դրդված, այդ դեռ հասկանալի կլիներ, այլ միայն հափշտակվելով այրիի միլիոնով։ Գործողությունը կատարվում է մի գավառական քաղաքում։ Այրիին հետամուտ է և մի ուրիշ հերոս, նույնպես մի Ժամանակակից տիպար, փաստաբան Կրուտանոսովը (Մանվելյան), Կոնստանտին Ապոլոնովիչի բարոյական պատճենը և ֆիզիկական հակապատկերը, որովհետև, վերջինի հակառակ, նա տգեղ է դեմքով և կոպիտ ձևերով։ Հաղթությունը, հարկավ, տանում է Կոնստ. Ապոլոնովիչը, իր գեղեցկության և ճարպկության շնորհիվ։
Նրա մայրը, Մարիա Իգնատիևնան (տիկ. Փառանձեմ) ուրախ է այդ հաղթությանը. խրախուսում է որդու մտադրությունը՝ ամուսնանալ հարուստ այրիի հետ։ Նա աշխատում է,միևնույն
ժամանակ, իր տնից վռնդել որդու նախկին սիրուհուն իր փոքրիկի հետ, նաև այդ սիրուհու ուսանող եղբորը' Միշային (Մամիկոնյան), որին դեռ կյանքը չի ապականել և որը,սակայն, մի թույլ և ողորմելի էակ է։ Այնինչ Կռնստանտինի հայրը սկզբում չի հավատում իր որդու բարոյական այլանդակությանը, իսկ երբ որդին Լկտիաբար ամեն ինչ պարզում է, երբ հայտնում է, թե ուզում է ամուսնանալ հարուստ այրիի հետ, ձգելով իր զավակին և նրա մորը, երբ այդ բոլորը իմա-
200