Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա ձեզ այն Թիֆլիզը, որ երբեմն սիրում է գեղարվեստների մասին խոսեք ու դատել…

Միրզայանի սալոնը, եթե չեմ սխալվում, առաջին պատկերահանդեսն էր Թիֆլիսում։ Այնուհետև պ. Բաշինջաղյանը բաց արավ յուր նկարների առաջին հանդեսը, ուր օրվա ընթարքում հազիվ կարելի էր տեսնել քանի մի տասնյակ այցելուներ։ Սակայն հայ նկարչի փորձն անհետևանք չմնաց։ Մի քանի ժամանակից հետո կազմվեց նկարիչների փոքրիկ խումբ, որ բաց արավ առաջին Կովկասյան պատկերահանդեսը, որին հետևեց երկրորդը, երրորդը։

Այժմյան պատկերահանդեսը թվով հինգերորդն է. մի թիվ, որ ինչևէ սլատկառելի է Թիֆլիսի պես գեղարվեստներից զուրկ մի քաղաքի համար։

Հաղորդենք այժմ մեր անձնական տպավորությունները այս վերջին հանդեսի մասին, հարկավ, իբրև մի հասարակ դիլետանտ։

Սխալ է այն կարծիքը, թե այժմյան հանդեսը հարստության և բովանդակության կողմից ստոր է նախկիններից։ Մարդկային երևակայության հատկանիշն է՝ միշտ անցյալը ներկայից գերադասել։ Ուշադիր դիտողը չի կարող անցյալների և այժմյան հանդեսի մեջ չտեսնել ահագին տարբերություն վերջինի օգտին։ Նախկին աշակերտներն այժմ հասունացել են, անփորձների վրձինը մշակվել է, առաջադիմության ընդունակները առաջադիմել են, իսկ մի քանիսն ասպարեզեն գալիս արդեն իրանց կարապի երդով։

Այնուամենայնիվ, չպիտի թաքցնել այն տխուր հանդամանքը, որ վերջին հանդեսը, ընդհանրապես վերցրած, թույլ տպավորություն է թողնում գեղարվեստի տեսակետից։ Ասպարեղ է հանված մոտ 440 գործ, որ պատկանոսմ են 35 հոգու, հաշվելով սիրողներին և Պետերբուրգի նկարիչներ պ. պ. Պախոմովին և էյսներին։