Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ենթարկելով մի ընդհանուր տեսության այդ բոլոր գործերը, դիտողի հայացքը կանգ է առնում հազիվ նրանց 10%-ի վրա. այնքան քիչ է այստեղ ստեղծագործությունը և այնքան շատ արհեստն ու աշակերտական խծբծանքները։ Դուք տեսնում եք այստեղ և՛ մեծադիր նկարներ, և՛ փոքրիկ էտյուդներ,և՛ պեյզաժ, և՛ ժանր, և պորտրեներ, ջրաներկ նկար (aquarel), և՛ ծովանկար։ Տեսնում եք նույնիսկ որոշ նկարչական դըպրոըների ազդեցություններ, սկսած վերանորոգման (rensissance) դպրոցից մինչև, о՜հ, զարմանք, իմպրեսիոնիստների ոչ-դպրոցը։ Պակասում են միայն պրեռաֆաելիստներր, միստիկները, վիբրիստները և այլն․․․ Եվ այս խառնիխուռն հավաքածուի մեջ տեսնում եք ստեղծագործության թույլ նշաններ կամ ազնիվ փորձեր ստեղծադործելու։ Ճշմարիտ է, մի քսնի փորձեր աջողվել են, բայց հարյուրավոր երկունքներիմեք նրանք աչքի են ընկնում իբրև տաղանդի հազվագյուտ ծնունդներ․․․

Պորտրետիստ-ժոռնալիստների մեջ առաջին տեր պիտիտալ պ. Նշանյանին։ Նա է ամենից բեղմնավորը և նա է ավելի աչքի ընկնում իր ավարտած գործերով։ Մյուսները ներկայացրել են մեծ մասամբ թերի գործեր կամ հասարակ էսքիզներ։

Պ. Նշանյանր, անկասկած, ձիրքով նկարիչ է։ Բայց նրա ձիրքը ստեղծագործության տեսակետից բավական մակերևութական է։ Ընդհանուր տպավորությունը նրա գործերից վերին աստիճանի նպաստավոր է, բայց ոչ խորը։ Նրա վրձինի հոգեբանությունը թույլ է, գծերը թեև մանրակրկիտ, բայց սառն ու չոր։ Սակայն լուրջ վրձին է։ Մարդ հենց առաջին հայացքից զգում է, որ նկարիչը նախ անցել է լավ դպրոց, երկրորդ՝ մտածող է, երրորդ, և այս պ. Նշանյանի ամենագխավո րարժանավորությունն է՝ ունի բավական զարգացած տեխնիկա։ Նա զուրկ չէ նաև իր գործերը իդեայով տոգորելու ընդունակությունից, մի բան, առանց որի գեղարվեստը մանկական պաճուճապատանք պիտի համարել։

Հարկավոր եմ համարում նախազգուշացնել ընթերցողներին, որ իդեա բառի տակ ես տենդենցիա ասված բանը աչքի առջև չունիմ։ Տենդենցիան բռնաղբոսիկ նախադրյալ մի միտք է, որին նկարիչը կամ բանաստեղծը ծառայացնում է և նույնիսկ ստրկացնում իր ձիրքը, ստեղծագործական հոգին։ Իդեան ծագում է արտիստի հոգուց ու զգացումներից. իդեան նկարված կամ նկարագրված երևույթների, տեսարանների կամ խմբերի ռելեֆ բնորոշումն է, այն, ինչ որ կազմում է իրերի էական, ծուծը և ոչ կեղևը։ Պարզենք մեր միտքը ուրիշ ՝խոսքերով։ Վերցնենք մի ժանրային նկար։ Եթե նկարիչը այդ նկարի մեջ տիպերը տեղավորել է անբնական կերպով, անպատճառ մի որոշ միտք արտահայտելու համար, և նկարի կոմպոզիցիան, կազմր- ձեզ հենց առաջին հայացքից թվում է բռնազբոսիկ, դուք, եթե ճաշակով դիտող եք, երես եք դարձնում նկարից, ասելով․ «գիտեմ նկարիչը ինչ է ուզում ասել»։