Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դա տենդենցիա է։ Իսկ եթե արտիստը կյանքի մի շարք համանման երևույթների մեջ իր ստեղծագործական բնազդումով կարողացել է ընտրել և վերաստեղծել այնպին, որ ավելի բնորոշ է բոլոր համանման երևույթների համար, պատկերացնում է կյանքի մեջ հարատևը, էականը — դուք հիանում եք։ Դա գործի իդեան է։

Պ․ Նշանյանը ունի իր գործերի մեջ այս տեսակ իդեա մտցնելու ընդունակություն, թեև, կրկնում ենք մակերևութական կերպով։ Վերցրեք նրա ամենաընտիբ գործերը, որ, մեր կարծիքով, հետևյալներն են․ «Հայի գլուխը» (№30), «Նամակ կարդալը» (№72), մանավանդ «Շեմքի մոտ» (№91)։ Այստեղ դուք տեսնում եք միևնույն իդեան' կյանքի տառապանքներից հալածված խեղճությունը։ Այստեղ դուք տեսնում եք մի որոշ միտք և զգացում, որոնցով անխուսափելի ղեկավարվել է նկարիչը իր գործերը ստեղծելիս և ղեկավարվել է գուցե առանց գիտակցության, ինքնաբերաբար։ Գլխավոր թերությունն այստեղ ստեղծագործության մակերևութականութ յուննէ, այն, որ «Հայի գլուխը» արտահայտում է ո՛չ հանրամարդկային խեղճություն, այլ բուն հայի խեղճություն, որ «Նամակ կարդալը» նկարի իդեան ներշնչված է ժամանակակից անցողիկ երևույթներից և մի Փոքր մոտենում է տենդենցիային։Ավելի խորն է «Շեմքի մոտ» նկարի իդեան, որովհետև ո՞վ չգիտե, որ աղքատությունն ավելի հարատև մարդկային տվայտանք է, քան գաղթականությունը և տաճկահայի տանջանքը,բայց այստեղ նկարիչը շաբլոնի հրապույրին է ենթարկվել։