Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներկերի ընտրության մեջ պ. Նշանյանը միատեսակ է։ Նրա բոլոր նկարների մեջ աչքի է ընկնում մուգ-կարմրագույնը և կապույտը։ Բայց դրանից, նրա բոլոր նկարները սքողվածեն մի տեսակ վարդա-մանիշակագույն թափանցիկ շղարշով։Այս պատճառով նրա դեմքերն էլ, ֆոներն էլ հիվանդոտ տեսք ունին։ Վերցրեք նրա ((Հմայող արաըուհին»։ Այդ ի՞նչ մանիշակագույն պատեր են։ Վերցրեքմանավանդ նրա № 117-ր,որ ներկայացնում է մի ինչ-որ կնոջ դլուխ։ Դա կենդանիմարդու դույն չէ, այլ ավելի խեղդվածի դեմքի գույն։Իբրև պորտրետիստ պ. Նշանյանը նույնպես բավական հաջողակ նկարիչ է։ Նրա Л? 66-ը նման է իսկականին, բայցհարց, արդյոք իր տաղանդը հարդող արտիստը մի այդպիսիգործ ասպարեզ պիտի հանե՞ր։ Առօրյա դեմքերը չեն կարողհանդեսի այցելուներին հետաքրքրել, միայն նրանց մեջ կր-զարթեցնեն նկարչի մ երաբերմամ բ աննպաստ զգացումներ։ Վերջացնելով մեր խոսքը պ. Նշանյանի մասին, կցանկա¬նայինք, որ նա անե գոնե այն, ինչ որ կարող է. փափկացնիվրձնի շեշտերը, շատ էլ չընկնի կապույտ և կարմրա-կապույտգույների ետևից, ազատի իր գործերը մ անիշակա-վարդա գույնհիվանդոտ շղարշից։ Ամենախոշոր նկարիչները, իհարկե, եր¬ բեմն ի չարն են գործ դնում այս կամ այն գույնը, ինչպես,օրինակ, Դելարոշր, որի նկարների մեջ տիրում է կապույտնու մ ոխրագույնը։ Աայց հասարակությունը միայն մեծղանդներին է ներում մեծ սխայներ...