Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անցնենք պ. Գաբաևին: Կան այդ նկարչին անչափ գովողներ, կան նաև անչափ պախարակողներ, մի հանգամանք, որ ցույց է տալիս, թե նկարիչը հետաքրքրություն է շարժում։ Իսկ հետաքրքրություն շարժելը, ասել է Ֆլորերը, աջողության կեսն է։ Անձամբ ինձ վրա պ. Գաբաևի գործերը տարօրինակ տպավորություն են գործում։ ճշմարիտ է, նրա վրձինը ավելի հյութալի է, քան պ. Նշանյանինը և գծերը ավելի համարձակ, բայց այդ ի՞նչ հյութ է, մսաջո՞ւր, թե՞ արյուն, որ տարածված է նրա բոլոր գործերի վրա։ Նրա ամենահաջող գործերը №№ 33, 34, 36, 37, 38 և 39 էտյուդներն են, որ ներկայացնում են սարթերի, պարսիկի և բուխարացու տիպերը։ Բայց նրա պարսիկը բոլորովին չի հիշեցնում իսկական պարսիկի տիպ։ Իսկական պարսկական տիպի բնորոշ գծերն են նիհարություն, մելամաղձություն, ներս ընկած այտեր, երկայնաձև ծնոտ, կոկորդի դուրս ցցած ոսկոր և ջղեր, խորը թաղված արտահայտիչ աչքեր և այլն։ Իսկ պ. Գաբաևի պարսիկը կարմրերես է, խոժոռադեմ, կնճռած ունքերով և աչքերը ցած գցած։ Առհասարակ կարմրությունը նրա բոլոր տիպերի հատկանիշն է, բոլորը գեր են, մսալի, ճարպոտ։ Բացի դրանից, բոլորի վրայով, կարծես, անցել են ինչ֊որ սուր մագիլներ և բզիկ-բզիկ արել երեսներն էլ, հագուստներն էլ․ այս պատճառով դեմքերը ծածկված են ինչ-որ վերքերով։ Այնուհետև, նկարիչը, երևի բժշկական նպատակով, նրանց վրա տարածել է ալյուրի փոշի։ Գուցե այդ փոշի՞ն է, որ չի թողնում տիպերին իրանց աչքերը բանալ և նայել դիտողին։ Արդարև, այդ ի՞նչ սեր է մարդկանց աչքերը կուլ բերել և սեղմել կնճռոտ ունքերի տակ։ Եթե ճիշտ է, որ աչքերը հոգու հայելին են, ապա պ. Գաբաևի տիպերի հոգին զուր կաշխատեիք կարդալ աչքերի մեջ…

Այսուամենայնիվ, պ. Գաբաևը ձիրքով նկարիչ է։ Նրա վրձինից բուրում է կյանք, միայն այդ կյանքը տակավին արտահայտվում է անորոշ։ Նրա ամենամեծ նկարը «Սամարղանդի բազարը» ամենից ավելի է ծածկված ալյուրափոշիով։ Ինչպես երևում է, նկարիչը այդ գործի վրա մեծ աշխատանք է դրել։ Եվ, իրավ, կարողացել է բավական կենդանի վերաստեղ