Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծել արևելյան բազարի կյանքը, թեև մի քիչ թատրոնական դիրք տալով մարդկանց խմբերին։ Միայն այդ ի՞նչ ճարտարապետական կա մ, ճիշտն ասած, մաթեմատիկական բծախընդրություն է նկարել մեջիթը ամբողջ ֆասադով, այնպես որ ճարտարապետությունը ձգտում է ամբողջովին կլանել բազարի կյանքը։ Բացի դրանից, այդ ի՞նչ մեռյալ ֆոն է. ինչ գաջի պատ, որին, կարծես, սոսինձվել ու կպել մեջիթն է'լ, բազարն է՛լ մարդիկն է՛լ։ Պ․Գաբաևի համար խոշոր թերություն է, որ չգիտե յուր նկարների ֆոնը առհասարակ կենդանացնել, իսկ ֆոնը ներկայումս, նույնիսկ պորտրետների համար, կարևոր է համարվում, ուր մնաց ժանրային նկարների համար։ Նրա մյուս նկարների մասին չարժե խոսել, իսկ « Լվացարարները» ուղղակի նկարչության պարոդիա է (parodie), որ ոչ մի պատվասեր արտիստ ասպարեզ չէր հանիլ...

Ընդհանուր առմամբ լավ տպավորություն է թողնում երիտասարդ նկարիչ Հակոբյանի վրձինը։ նրա պատկերների մեջ աչքի են ընկնում «Թամարիկը», «Մտածողությունը», «Ակադեմիական նատուրշչիկը» (№№ 80, 132 և 100)։ «Թամարիկը»,որ մի մատաղ աղջկա գեղեցիկ գլուխ է, նկարված է repaissance-ի ոճով։ Ֆոնի մուգությունը աղջկա երեսին տալիս է գունատություն, բայց այդ երեսի գույնը անհամեմատ ա վելի բնական է, քան պ. Գաբաևի արյունաներկ դեմքերը։ Ավելի արտահայտիչ է «Ակադեմիական նատուրշչիկը», որ մի ծերուհու գլուխ է, վերին աստիճանի բնորոշ։ Ափսոս միայն նկարիչը իր տիպարին տվել է մի քիչ թատրոնական տեսք, ձգելով նրա ուսերին կարմիր քղամիդ։ Այստեղ արդեն զգացվում է էմպրեսիոնիզմի հոտ։ Վերին աստիճանի շտապ գործեր թվացին մեզ պ.Հակոբբյանի ժանրային նկարներր, մանավանդ նրա «Բազարը Թիֆլիսում», ուր առաջին գծի վրա մեծ դեր է խաղում այծը։ Իսկ նրա քառասուն էտյուդների և էսքիզների մեջ կան շնորհքով գործեր, օրինակ՝ նրա «Քուրդի գլուխը» և «Վրացի մանուկը»։ Կարճ ասած, մեր երիտասարդ նկարիչը ունի դիտելու ընդունակություն, բայց տեխնիկան անկատար է։ Վրձինը փափուկ է, հյութալի և ավելի համակրելի քան պ• 210