Այնինչ այսօր Պուշկինն է համարվում ռուսաց լեզվի այժմյան ճոխության առաջին ստեղծողը։ Իսկ նրա հակառակորդները, որոնք գուցե դիտեին ուղիդ քերականորեն գրել, մոռացված են անհիշատակ։ Նույն մեղադրանքը բարդվում էր և Տուրգենեի վրա։ Ամում էին, թե ապրելով Ֆրանսիայով նա մոռացել է ռուսաց լեզուն, մտածում է ֆրանսերեն։ Այնինչ, Տուրգենևի ոճի առջև այժմ խոնարհվում են նույնիսկ ամենամոլեռանդ ավանդապահները։
Արդարև զարմանալի է մեր ավանդապահների մոլեռանդությունը։ Այսինչ դարձվածը Աբովյանի գրվածքների մեջ այսպես չի գործածված, ուրեմն ժողովրդի հոգուն համապատասխան չէ։ Կարծեք այսօր կարելի է գրել Աբովյանի կիսաթրքերեն լեզվով։ Ամեն ինչ հնանում է, մաշվում և մեռնում։Երեսուն տարի սրանից առաջ Ս. Նազարյանցի ոճը համարվում էր օրինակելի ժամանակակիցների կողմից, այսօր մեր ժամանակակից հրապարակախոսների համար նա մանկական է։
Նույնիսկ Րաֆֆիի ոճը, որ դեռ տասը տարի սրանից առաջ համ արվում էր ամենասահունը, այսօր թվում է թերի։ Եվ այս շատ հասկանալի է. նոր գրականական լեզուն օր-օրի վրա առաջադիմում է, հակառակ մոլեռանդ ավանդապահների գոռում֊գոչյուններին։
Ես ուշաղրությամր հետևում եմ հայ լեզվի մասին մեր մամուլի մեջ տպվող հոդվածներին, կարդում եմ երբեմն մատենախոսական դրվածքները նոր գրքերի մասին։ Խոստովանում եմ, դեռ չեմ հանդիպել ոչ մի կրիտիկոսի (՞)։ որ իր քննադատած գրքի հեղինակից ավելի լավ իմանար հայերեն, Խոսքս, իհարկե, մանր֊մունր գրողների մասին չէ, որ մի կամ երկու գրքույկ հրատարակելութ չքանում են գրականական ասպարեզից առանց որևէ հետք թողնելու։ Խոսքս քիչ թե շատ ծիրքով գրողների մասին է։ Այնինչ զարմանալի է այդ կրիտիկոսների ապլոմբը, իսկ լեզու քննադատելու եղանակը' ուղղակի արհամարհելի։ Ահա ձեզ օրինակ, վերցնում են քննադատվող գրքից մի շարք դարձվածներ, միմյանց ետևից շարում, չակերտների մեջ դնելով և ցույց տալով գրքի էջերրը իբր թե. «տեսեք, ինչպես եմ ապացուցում հեղինակի տգիտությունը»։