Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միամիտ ընթերցողը կարծում է, թե առաջ բերված օրինակները, իրավ, հայերեն չեն և ցույց են տալիս գրքի հեղինակի բոբկությունը լեզվի վերաբերմամբ։ Բայց բարեխիղճ ընթերցողր հասկանում է քննադատի ֆոկուսը։ Նա չի բավականանում չակերտներով կամ հարցական և կոչական նշաններով, նա պահանջում է քննադատից և բացատրություն։ Այնինչ, բացատրությունը չկա, քննադատը չի ասում, թե իր կարծիքով ուրիշ ինչպես պիտի գրվեր իր չհավանած դարձվածը։ Դժբախտաբար, շատ քիչ ընթերցողներ են ըմբռնում այս տեսակ քննադատի շառլատանությունը։

Տողերիս հեղինակի դրվածները շատ անդամ են ենթարկվել չակերտների հալածանքին։ Այդ չակերտները շատ անգամ են փորձել ապացուցանել, թե ես ռուսերեն եմ մտածում, բայց ես կարոտ մնացի և չտեսա մի քննադատություն, ուր ապացուցված լիներ իմ ռուսերեն մտածելը մասնավորապես և ինչ ասել է ռուսաբանություն ընդհանրապես։

Ինձ թվում է, որ մեր ավանդապահների այժմյան գոռումգոչյունները հայ լեղզվի անկման մասին' ինքնըստինքյան կենդանի ապացույց են, որ մեր դրականական լեզուն մտնում է զարգացման մի նոր շրջանի մեջ։ Իմ համոզմունքով, լեզու զարգացնող հեղինակը երբեմն պարտավոր է անգամ արհամարհել քերականական կանոնները, ինչպես արհամարհում կին Պուշկինը, Լերմոնտովը, Գոգոլը, Տուրդգենևը։ Ով հարուստ ոճ ունի, նա և հարուստ կանոններ է պահանջում, իսկ քերականությունը, իբրև ձև, կարող է կաշկանդել նրան։ Ժամանակ է նաև մաքուր գրականական բարբառը ազատել ժողովրդական բարբառների գռեհկությունից։ Պետք է միայն հավատարիմ մնալ հայ լեզվի ընդհանուր ոգուն, մնացյալը ճաշակի խնդիր է։ Այո, միայն ճաշակ և էսթետիկական լսողություն ունեցող հեղինակները կարող են լեզուն գեղեցկացնել, և ոչ քննադատները, մանավանդ լեզվի ուսուցիչները։ Իսկ ով ճաշակ ունի, նրան չի կարող գոհացնել գռեհիկ գրողների գռեհիկ ոճը, թեկուզ այդ ոճը լինի անպայման հայկական:

Իսկապես, հենց այս տեսակ գռեհիկ գրողներն են, որ աղմուկ են բարձրացնում հայ գրականական լեզվի երևակայական անկման մասին։ Նրանց լսելիքը բթացել է կիսաժո-

Անցյալ անգամ, «Դարձյալ լեզվի և ոճի մասին» հոդվածում ակնարկեցի, թե մեր նոր գրականական լեզուն պիտի մաքրել գռեհկաբանությունից և մանավանդ թուրքերեն բասերից, որ մեծ թվով գործ են ածում մեզանում գլխավորապես ժողովրդական գրողները։ Գավառական բարբառների սիրահարները մոռանում են, որ չի կարելի անխտիր ամեն դարձված կամ բառ ներմուծել գրականական լեզվի մեջ։