Հայտնի է, որ մենք չունենք մի ընդհանուր ժողովրդական բարբառ։ Բիֆլիզեցին խոսում է իր կիսավիրական բարբառով, ղարաբաղցին, երևանցին՝ կիսաթրքական բարբառով, իսկ ագուլիսցիների բարբառը ոչ մի հայ չի հասկանում, բացի իրանցից։ Այս բաբելոնյան խառնակության մեջ, բնական է, որ ամեն գրող ենթարկվի այն երկրի բարբառին, ուր ծնվել ու սնվել է։
Բայց պետք է լինի մի ընդհանուր մասշտաբ, որ բոլորը պիտի աչքի առջև ունենան գրելիս։ Միակ մաաշտաբը, որով վերաստուգվում է մեր ժողովրդական բարբառների ճշտությունը, իրավացի համարվում է գրաբարը։ Բայց գրաբարը ստուգում է միայն լեզվաբանական ճշտությունը, առանց ազդելու ոճի ժամանակակից զարգացման վրա։ Այնինչ ոճը անհատական մտքի ու զգացումների այս կամ այն աստիճանի նրբության և մանավանդ բնական ճաշակի արդյունք է։
Եվ այստեղից ահա առաջանում է մի բաբելոնյան խառնակություն։ «Ռճը գրողն ինքն է», ասել է չգիտեմ ով․ այս ճիշտ է։ Բայց ոճերի խառնակության մեջ ևս կարելի է գրտնել որևէ մոտավորական մասշտաբ և այնպես հետամուտ լինել լեզվի գեղեցկության զարգացմանը։ Չի կարելի գործ ածել