Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլորովին այլ էր Զուդերմանի դրամայի ներկայացումը։ Սկսենք պիեսի աջոդ ընտրությունից։ Զուդերմանն այն ժամանակակից հեղինակներից է, որոնց երկերը մի տեսակ դեղթափ են ֆրանսիական թատրոնական շկոլայով սնվածների համար։ Այնտեղ չկան ո′չ Դյումայի քղեր ցնցող էֆեկտները, ո′չ Սարդուի հակագրականական շինծու տեսարանները, կոպեկանոց իդեաները և ո′չ Օնեի բուրժուական տենդենցիաները, այլ կա անողոք իրականություն։ Ծանր են ոչ այնքան դյուրամարսելի Զուդերմանի պիեսները, ինչպես ևնրա ուսուցչի՝ Իբսենի երկերը, բայց յուրաքանչյուրը արծարծում է որևէ հոգեբանական խնդիր։ Ճշմարիտ է, շատ անգամ Զուդերմանը չի վճռում իր հարուցած խնդիրները, ինչպես, օրինակ, «Պատիվ» պիեսում՝ պատվի խնդիրը, բայց մի՞թե գեղարվեստագետը պարտավոր է անպատճառ վճռել իր հարուցած խնդիրները։ Ընդհակառակը, գեղարվեստի տեսակետից անհաջող են այն երկերը, ուր հեղինակը իր վճիռները փաթաթում է մեր վզին, ինչպես Պտսրապենկոյի նման երրորդական հեղինակները, որոնք հրապարակախոսությունը շփոթում են գեղեցիկ գրականության հետ և որոնք մփայն տհասի աչքում կարող են գեղարվեստագետ գրողներ համարվել։ Բավական է, որ երկը գրված է կենդանի, գործող անձինք բաղկացած են մեր արյունից ու մսից, տեսարանները ռեալական են, բնավորությունների կռիվը՝ հոգեբանորեն ճիշտ, դրությունները՝ կենսական, երկը ազդում է. և հեղինակը հասնում իր գեղարվեստական նպատակին։

Այսպես են Զուդերմանի բոլոր պիեսները, որոնց մեջ հետին տեղ չի բռնում «Հայրենական տուն»-ը։ Ավելորդ ենք համարում առաջ բերել պիեսի բովանդակությունը։ Մենք մտադիր ենք առհասարակ Զուդերմանի երկերի մառին խոսել առանձին։

Պիեսի ամենապատասխանատու դերը կատարում էր տ. Սիրանուշը։ Անդրիեն Լեկոլվրեր անունով անմիտ մելոդրամից հետո դերասանուհին խելացի վարվեց՝ ընդունելով Մադդայի դերը «Հայրենական տուն» պիեսում։ Այդ երեկո նա ջնջեց այն անախորժ տպավորությունը, որ գործել էր գոնե մեզ վրա Անդրիենի դերում։ Առաջին տեսարանում նա թույլ էր։ Հայրենա