Բայց պ. Աբելյանն ունի և բավական խոշոր թերություններ: Առանց աչքի առջև ունենալու Շվարցեի դերը, ակնարկենք, որ նրա առոգանությունը շատ դանդաղ է։ Մարդ միշտ կարծում է, թե նա բառերը արտասանում է զոռով, այսպես ասած՝ ֆիզիկականում գործ դնելով, և միշտ սպաաում լարված, թե ահա նա պիտի շփոթվի։ Եվ երբեմն շփոթվում է, մանավանդ այն տեսիլներում, երբ հարկավոր է արագ խոսել։ Պրոֆաններր կարծում են, որ պ. Աբելյանը դերը լավ անգիր չի անում, բայց այդ սխալ է, թերությունը ավելի արմատական է։ Այս մեկ։ Երկրորդ, պ. Աբելյանի ձևերը, նուրբ չլինելով, շատ դրամատիկ դերերից զրկում են նրան։ Եվ ոչ միայն նուրբ չեն նրա ձևերը, այլև երբեմն սահմանափակ և միատեսակ, օրինակ՝ հենց նրա գլուխը դեպի մի ուսը թեքելու և մեջքը կորացնելու մշտական սովորությունը։ Դա նույնպես խոշոր թերություն է, բայց ուղղելի։ Ցանկալի կլիներ, որ նա խորհեր մեր ասածների մասին և առայժմ ուղղեր գոնե այս երկու թերությունը։ Հետո կակնարկենք ուրիշները։
Պ․ Պետրոսյանի մասին կխոսենք մյուս անգամ, երբ կտեսնենք «Օտարներ»-ում իր գերում։ Նկատենք սակայն, որ պաստոր Հիֆտերդինգի՝ դերում նա շատ վայելուչ էր, թեև բավական սառն։ Աջող չէր նրա գրիմը։ Երևում էր, որ դերասանը իր դերին շատ էլ մեծ նշանակություն չէր տվել։ Եթե այս ճիշտ է, ցավում ենք, որովհետև Հիֆտերդինդի դերը բավական պատասխանատու դեր է, և պ. Պետրոսյանը կտրող էր ավելի լավ խաղալ։
Օր․ Վարդուհին կոմիկական էր Ֆրանցիսկայի կոմիկական դերում։ Լավ էր և նրա գրիմը։ Ընդհանրապես օրիորդին աջողվում է այդպիսի դերեր։
Տիկ. Զաբելը խելացի տարավ Ավգոլստեի դերը։ Օր. Մարի-Հրանուշը, տիկ. Փառանձեմր, պ. պ. Վրույրը, Օհանյանը, Ստեփանյանը գովելի եռանդով նպաստում էին անսամբլին։ Միայն պ. Արաքսյանը իր դերում չէր։
Ընդհանուր առմամը, «Հայրենական տուն» դրամայի ներկայացումը ավելի քան հաջող էր, ուստի խոր տպավորություն գործեց հանդիսականների վրա։ Ցանկալի էր, որ բոլոր պիեսները այդպիսի անսամբլով և խնամքով ներկայացվեին։