Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թատրոնում այս անգամ բավական մեծ բազմություն կար։ Ցավալի է, որ լիքը չէր թատրոնը։ Մեզ համար անհասկանալի է Թիֆլիսի հայ հասարակության ներկա սառնությունը դեպի մայրենի բեմը, այն հասարակության, որ ամբողջ ձմեռվա ընթացքում մի օրինավոր հայ ներկայացում չի տեսել։ Եթե նա երևակայում է, թե իր ճաշակը խստապահանջ է, խղճում ենք նրան։ ճշմարիտ է, հայ դերասանական խումբը դեռ հեռու է նուրբ ճաշակ ունեցողներին բուն գեղարվեստական բավականություն պատճառելու աստիճանից, բակց նուրբ ճաշակ ունեցողներին և ոչ մասսային։ Հայ խումբը այնքան էլ վատ չէ, որ չկարողանա աջողությամբ մրցել դիցուք հենց մի Սինելնիկովի կամ մի Լչուդվիկովի հետ, որոնց ներկայացումները այնպիսի եռանդով այցելում էր Սոլոլակի պլուտոկրատիան։


[ՊՈՏԱՊԵՆԿԱՅԻ «ՕՏԱՐՆԵՐ»-Ը]


Պոտապենկոն, ինչպես անցյալ անգամ ակնարկեցինք, ավելի հրապարակախոս գրող է, քան գեղարվեստական։ Եբրև վիպասանճ նա բացարձակ տենդենցիոզ է, կողմնակից ազատամիտ գաղափարների, համակրելի իր մտածելու ուղղությամբ, բայց միայն այսքանը։ Սկսելով նրա այս կամ այն վեպը կարդալ, ընթերցողը շատ անգամ վաղօրոք արդեն գուշակում է, թե երկը ինչ ուղղութլամբ պիտի վերջանա։ Դա ապացույց է գրվածի գեղարվեստական թերության։

Նույնչափ և ավելի թույլ գեղարվեստական են Պոտապենկոյի բեմական գրվածները։ Օրինակ, «Օտարներ»-ը հիմնված է այնպիսի մի հրապարակախոսական տենդենցիոզ կանվայի վրա, որ ներկայացման ժամանակ, կարծես, բեմից անդադար կարդացվում են մի գեղեցիկ ամսագրական հոդվածի կտորներ։ Տիպեր, բառի իսկական նշանակությամբ, այդ պիեսի մեջ, իհարկե, չկան, կան միայն անձնավորություններ, և այդ անձնավորությունն երբ ոչ թե գործով և իրանց հոգեկան առանձնահատկություններով են պատկերացվում, այլ խոսքերով։ «Բառեր, բառեր, բառեր»՝ ահա ինչ կասեր Համլետը,