եթե լսեր այդ պիեսը։ Դբոլցև-հայրը ահագին հատվածներ է կարդում իր ժամանակի իդեալների մասին, պախարակում ներկան։ Զավղյաաովը գրեթե կրկնում է նույնը և բառերով որոշում իր բարեկամի բնավորությունը։ Դբոլցև-որդին արդեն ինչն է իը բառերով իր բնավորությունը պատկերացնում: Եվ այդպես, «բառեր-բառեր»։ Նույն բառասերներն են և մյուս բոլոր գործող անձինք, բայց այնուամենայնիվ, «Օտարներ» պիեսը տպավորություն է թողնում, որովհետև լի է գեղեցիկ «մոռացված խոսքերով»։ Խոսքեր, որ այժմ, ավելի քան երբևէ, պիտի շատ հնչվեն բեմից այն հասարակության ականջին, ուր Դբոլցև-որդիները այնքան անամոթաբար քարոզում են իրանց, ասենք՝ ուղիղ, կեղտոտ «գաղափարները»։ Եթե Դբոլցև-հոր և Զավզյատովի գեղեցիկ խոսքերը շատ էլ չեն գոհացնում քիչ թե շատ խոր մտածող մարդուն իրանց բավական մակերևութական իմաստով, բայց այդ մակերևութական իմաստը մեր աչքում բարձրանում է հենց նրանով, որ Դբոլցև-որդիներն արդեն չափից դուրս շատ են փչացած։ Զավզատովն ասում է. «մեր ժամանակում ամուսնական բախտավորության հիմքը կազմում էր սերը»։ Տարրական խոսքեր, երանելի ժամանակ, և տեսեք մեր ժամանակը որքան փչացած է, որ կարիք է լինում այսպիսի խոսքեր քարոզել բեմից նույնիսկ Զավզյատովի պես մի եվրոպացու բերանով։
Բայց դառնանք հայ ներկայացմանը։
Պետրոսյանը հաջող կատարեց Դբոլցև-ծերունու դերը։ Գեղեցիկ և փքուն խոսքեր արտասանելու համար ազդու ձայն և մաքուր առոգանություն են հարկավոր։ Պ. Պետրոսյանը երկուսն էլ ունի, ահա թե ինչու նա իր գերումն էր և թողեց տպավորություն։ Խոսելով այդ դերասանի մասին ընդհանրապես, պետք է նրան համարել մեր բեմի այժմյան առաջնակարգ ուժերից մեկը։ Պ. Պետրոսյանը շնորհքով դերասան է, անկասկած։ Նա ավելի աշխատասեր է, քան իր բոլոր ընկերները։ Եվ աշխատասիրությամբ միայն նա ձեռք է բերել մասամբ այն, ինչ որ անհրաժեշտ է բեմին գիտակցաբար և խելացի ծառայելու համար։
Այստեղ թող ներվի մեզ կանգ առնել մի տխուր երևույթի վրա, որ միշտ ցավ է պատճաոել հայ թատրոնի վիճակով