Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅՈՑ ԽՈԻՄԲԸ ԲԱՔՎՈԻՄ

Չորրորդ տարին է արդեն, որ հայոց Թատրոնական խումբր, ճակատագրի անխնա հալածանքները կրելուց հետո, վերջապես հաստատվել է Բաքվում։ Կովկասի մայրաքաղաքը համարված Թիֆլիսը անհյուրընկալ գտնվեց նրա համար և յուր համառ սառնությամբ գրեթե դուրս վանեց նրան։ Այն Թիֆլիսը, որ Հայ բեմի ստեղծողն է եղել և յուր ջանքերով առաջ քաշել, կրթել, զարգացրել է մի քանի աղանդներ։

Այդ համառ սառնությունն ուներ յուր որոշ պատճառները Վերջին տասը-տասնհինգ տարվա րնթացքում հասարակական կյանքի պայմաններն այնպես դասավորվեցին, որ Թիֆլիսի Հայ սրտում հազիվհազ արմատձգած ազգային առաջադիմական ձգտումը միանգամայն թուլացավ և հետղհետետեղ տվեց հիասթափման։ Պակասեց սերը դեպի այն ամենը, ինչ որ կապ ուներ հայ ժողովրդի մտավոր ու բարոյական կրթության ու առաջադիմության հետ։ Մարդիկ, որոնք հասարակական հիմնարկությունների ղեկն ունեին իրանց ձեռներում, կամքի հաստատություն չունեցան իրանց կոչման բարձրության վրա մնաու ու ձախորդ հանգամանքների ծանրությունը կրելու, և չէին կարող ունենալ։ Տկարացավ մամուլի բարոյական ուժը, որ մի ժամանակ զորավոր հենարան էր Հայ թատրոնի համար, ընկավ նրա վարկը, նսեմացավ խոսքի նշանակությունը հասարակության աչքում։ Քիչ թե շատ գործին հմուտ մարդիկ, որ իրանց ուժերի չափ պաշտպանում էին հայ բեմը թե նյութապես և թե բարոյապես, հեռացան ասպարեզից, մասամբ հուսահատությունից դրդված, մասամբ մամուլի մեջ բույն դրած անձնապաշտպանության թունավոր ախտից զզված։

Այնուհետև մեռավ Ադամյանր գրեթե հետին չքավորության մեջ։ Նրա տխուր մահը սգո կապանքը դրեց Հայ բեմի վթա։ Քանի կենդանի էր միակ իսկական Հայ արտիստը, յուր խոշոր տաղանդի ջերմությամբ շունչ էր տալիս հայ թատրոնին և մի կերպ պահպանում հասարակության ճաշակ ունեցող մասի սերը դեպի նա։ Մեռավ նա, և թատրոնը դարձավ խաղալիք անձերի ու անվարձ դերասանների ձեռքում։