Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեղից վերկեցողը փորձեց դերասան դառնալ, և մի օր հասարակությունը յուր առջև տեսավ գեղարվեստի տաճարի փոխարեն կրկես։ Եվ աքս այն ժամանակ, երբ Թիֆլիսի Հայը սկսել էր լուրջ պահանջներ անել մայրենի բեմից, երբ նրա ճաշակը նրբացել էր օտար թատրոնների շնորհով, գոնե այնչափ, որ կարող էր բեմական արվեստի և ծամածռության միջև եղած տարբերությունը ճանաչել։

Այլանդակ, անիմաստ պիեսներ, բեմ առանց օրինավոր դեկորասիոնի և կահ-կուրասիր, հագուստներ առանց ճաշակի, խաղ առանց զգացմ՛ան ու խելքի, թատրոնի ցուրտ դահլիճ, դերասանների տոմսակ ծախելու համար գործ դրած ոչ ներեքի միջոցները,— այս բոլորը, ձեռ֊ձեռի տված, մեռցրին հասարակության մեջ սիրո վերջին նշույլը դեպի թատրոնը։

Այդ ժամանակ էր ահա, որ մի խումբ երիտասարդներ որոշեցին թատրոնի վերջնական անկման առաջն առնել։ Կազմեցին մի կանոնավոր խումբ, հրավիրեցին Պոլսից ուժեր։ Երեք սեզոն, այդ մարդկանց շնորհիվ, բեմը օրինավոր գոյություն ունեցավ, գոնե դերասանները հարկադրված չեղան քարվանսարաները թափառել տոմսակ ծախելու համար։

Հետո, հետո դարձյալ ասպարեզ եկան... բանսարկությունը, նախանձը, չկամությունը և հազիվհազ վերականգնած գործը նորից կործանեցին․․․

Այնուհետև անպաշտպան Հայ դերասանները փորձերին ապավինել իրանց տկար ուժերին։ Բայը ինչ կարող էին անել մարդիկ, որոնք եթե անգամ շնորհք էլ ունեին բեմում խաղալու, չունեին խոհեմություն իրանց վարկը վերջապես չձգելու հասարակության աչքում ։ Մի քանի դերասանների լավագույն ձգտումներն անզոր էին դիմադրելու մեծամասնության ամբարտավանությանը և բթամիտների հոռի ընթացքին։ Մնում էր թողնել Թիֆլիսը և թափառել գավառական քաղաքները։ Այնտեղ ևս Հայ խմբի բեկորները փչացրին իրանց գործը, ձգեցին թատրոնի վարկը։ Հետո նորից վերադարձան Թիֆլիս և փորձեցին այստեղ նորից հաստատվել։ Բայց կոծկել կարելի է կոտրած ամանը և ոչ փշրածը։ Ի'նչ կարող էին անել դերասանները, ի՛նչ կարող էին անեյ նրանցից մեկի, երկուսի անկեղծ ձգտումները թատրոնի վարկը բարձրացնե