Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա անձնականությունը միշտ ձուլվում է ներկայացրած տիպի հետ և չքանում նրա մեջ:

Վերջին տարիները նա շատ է առաջադիմել։ Փոխվել է դեպի լավը նույնիսկ նրա ձայնը, հարստացել են միմիկան, ձևերը և, որ ամենագլխավորն է, հարստացել է խաղի ներքին բովանդակությունը։ Բայց մի բան, պ. Աբելյանը, իբրև լուրջ, խորհող դերասան, շատ էլ խիստ չի վերաբերվում դեպի յուր ռեպերտուարը։ Նա չպիաի անխտիր դուրս գա ամեն մի դերում։ Օրինակ, նրան չի սազում ո′չ երիտասարդ սիրահարի և ո′չ կոմիկական դեր։ Թող յուր ժամանակը զանազան Աբիսողոմ արաներ ուսումնասիրելու վրա կորցնելու փոխարեն կարդա լուրջ գրականական երկեր, հարստացնի յուր միտքը։ Հավատացեք, ոչ մի դերասան չի կարող օրինավոր արտիստ դառնալ առանց լուրջ ընթերցանության։ Միայն գրականությունը կարող է նրան իսկական արտիստ դարձնել։ Միայն գրականությունն է բեմի իսական ուսուցիչը։

Պ․ Աբելյանր իբրև մտածող դերասան, երևի, այս բանը լավ գիտե։ Միայն չգիտե, որ ժամանակի կորուստ է ոչ լուրջ գրականական պիեսներում բեմ դուրս գալը։ Թող նա խիստ վերաբերվի նաև դեպի յուր արտասանությունն ու առոգանությունը։ Ես չեմ ասում, թե նա վատ է արտասանում։ Քավ լիցի։ Բայց լեզուն չի գեղեցկացնում։ Հայ լեզվի մեջ այնքան մեծ տեղ բռնող կոշտ բաղաձայնները պ. Աբելյանը չգիտե մեղմացնել. ճ, չ, ղ, ռ, ջ տառերը նրա արտասանությամբ ականջ են ծակում։ Նա չգիտե բառերը, եթե կարելի է այդպևս ասել, կոլորակացնել։ Կաղում է և նրա շեշտադրությունը, օրինակ, «աստղ» նա արտասանում է «աստըղ» և այլն։

Սակայն ինձ թվում է, որ այս բոլորը ուղղելի թերություններ են։ Գլխավորն այն է, որ պ. Աբելյանը չպիտի կարծի, թե արդեն անթերի արտիստ է։ Նա դեռ երիտասարդ է և կարող է ավելի առաջադիմել։ Նրա խաղը դեռ այն կատարելագործության չի հասել, որ ճաշակ ունեցող հանդիսականը նայելի ասի մտքում՝ «այո, այս դերասանը կատարյալ արտիստ է»։ Գեղարվեստական նրբություն և ամբողջություն՝ ահա ինչ է պակասում նրան։ Այս պակասը լրացնելու համար պ. Աբել