յանն ունի բնական ուժ, հարկավոր է միայն, որ նա համեստաբար աշխատի։
Պ. Պետրոսյանի վերաբերմամբ ես կհայտնեմ նույն կարծիքը, ինչ որ հայտնել եմ շատ անգամ թե՝ հայ և թե՝ ռուս լրագրերում։ Նա բարեխիղճ, աշխատասեր, հայ բեմի համար վերին աստիճանի կարևոր արտիստ է եղել միշտ և այժմ էլ մնում է, այն զանազանությամբ, որ այժմ ավելի փորձվել է և հմտացել։ Այժմ նա կատարում է մեծ մասամբ ֆատերի դերեր և կատարում է հաջողությամբ։ Ճշմարիտ է,նրա միմիկան մնում է առաջվանը՝ ոչ հարուստ. իսկ ձայն նունի առաջվա քաղցրությունը և բեմականությունը։ Նրա արտասանությունը ինձ դուր է գալիս։ Սխալվում է, բառերը երբեմն շփոթում է, բայց գեղեցիկ է արտասանում։ Առոգանությունը ճկուն չէ, բայց վատ էլ չէ։ Աշխատասեր և լուրջ դերասան է։ Ձգտում է առաջադիմել։ Գիտե շատ լավ գրիմ շինել։
Պ․ Արաքսյանն այժմ մեր առաջին կոմիկն է․ և լավ կոմիկ է, պ. Տեր֊Դավթյանից հետո։ Դերերի մեջ միատեսակ չէ։Ընդունակ է, թեև ծույլ։ Այսուամենայնիվ, այս չորս տարվամեջ աչքի ընկնելու չափ առաջադիմություն է արել։ Ձայնը նույնն է, ջախջախված, բայց ձևերը հարստացել են։ Երբեմն գիտե ստեղծագործել, երբ դերը սիրում է։ Գրիմ շինելում Աբելյանից և Պետրոսյանից հետո ետ չի մնում։
Պ. Վրույրը առաջադիմություն չի արել։ Ես մինչև այսօր էլ չգիտեմ ինչ է նրա ամպլուան։ Կոմի՞կ է նա, ֆատե՞ր, թե դրամատիկ դերասան՝ դժվարանում եմ ասել։ Ինչ դերում ասեք դուրս է գալիս, բայց, դժբախտաբար, բոլորի մեջ երեվում է Բաղդասար աղրոտ ազդեցությունը։ Այսուամենայնիվ, իբրև երկրորդական դերասան, անհրաժեշտ ուժ է մեր աղքատբեմի համար։ Եթե պ. Վրույրը ունենար առաջադիմելու ցանկություն, գուցե կարողանար լավ դերասան լինել։ Բայց բանն այն է, որ առաջադիմում են նրանք, որոնք իրանց կատարելագործված արտիստ չեն համարում։ Ըստ երևույթին, պ.Վրույրը առաջադիմելու կարիք չի զգում։ Որքան թանկացել է համեստությունը հայերի մեջ․․․
պ․ Ալիխանյանը դերասանության սկզբի տարիներում առաջադիմեց և հետո կանգ առավ։ Դեռ անորոշ է նրա ապա֊