Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գան, և ունի՞ արդյոք ապագա, այս էլ չեմ կարող ասել։Առայժմ կարողանում է երկրորդական դերերում օգտակար լինել։ Անսամբլի համար հարկավոր ուժ է։


Հարկավոր է նույնչափ և Աղայանը դարձյալ անսամբլի համար, նաև պ. Զարիֆյանը և մյուսները։


Պ. Ավետյանը խմբի երկրորդ կոմիկն է համարվում։ Իբրև վոդևիլների դերասան վատ չէ, մինչև անդամ լավ է, բայը երբ դուրս է գալիս խոշոր կոմիկական դերերում, ծանրության տակ ընկճվում է և ոչնչանում։ Մեծ դերերի համար նրա ուսերր խիստ տկար են։ Apropos, վերը, կանանց մասին խոսելիս, մոռացա մի քանի խոսք ասել տիկ. Ավետյանի մասին։ Եվ մոռացա ոչ այն պատճառով, որ տիկնոջը մյուս դերասանուհիներից վար եմ դասում, ոչ․ այլ ինձ թվում է, որ նա մինչև այսօր էլ պրոֆեսիոնալ դերս։ Սանուհի չէ և բեմ է ելնում իբրև թատերասեր։ Եթե նայենք տիկնոջը իբրև մի թատերասերի, վերին աստիճանի գնահատելի ուժ է, իսկ եթե ընդունենք իբրև դերասանուհի, լուրջ քննադատության չի դիմանա։ Այսպես թե այնպես տիկինը դերեր չի փչացնում։Ձայնը բավական լավ է, թեև արտաքինը բեմական չէ, ձևերը միատեսակ, խաղը շատ էլ զուրկ չէ զգացմունքից․․․

Մինչև այսօր առիթ չեմ ունեցել տեսնելու պ. Հովհաննիսյանին, որին ոմանք չափազանց գովում են, ոմանք արհամարհում։ Իսկ պ. Գալֆայանը դեռ բեմ չի դուրս եկել։ Սպասվում է նրա փորձնական ներկայացումը։

Այս է ահա Բաքվի հայ թատրոնական խումբը և այո է իմ անկողմնապահ կարծիքը նրա մասին։ Ընդհանուր առմամբնա հավանելի է։ Երբ դերերը լավ է պատրաստում, դուրեկ է խաղը, կարելի է հաճույքով նայել մինչև վերջը։ Իսկ երբ անփույթ է դեպի պիեսը, խստապահանջ հանդիսականը հարկադրված է լինում առաջին գործողությունից հետո թողնել թատրոնը և վազել կլուբ․․․ Խումբը ունի մի ընդհանուր թերություն, որ չգիտենք երբ պիտի անհետանա, դա նրա աններելի անհոգությունն է հայ լեզվի վերաբերմամբ։ Աստված իմ, միթե կարելի է այդչափ աղավաղել հայ լեզուն։ Մի կողմից անշնորհք թարգմանիչների, մյուս կողմից խմբի ինը տասներորդական մասի թեթևամտաթյունը այսօր այնտեղն են