Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդարև պ. Կարա-Մուրզայի խումբը ներկայացնում է հայերի մեջ մի ինքնուրույն նորություն։ Առաջին անգամն է, որ եվրոպական երաժշտության մի եռանդուն ուսուցիչ աշխատանք է գործ դրել կազմելու մի հայկական խումբ, որ հայ երգերը բուն իրանց ժողովրդական և ազգային եղանակով կանոնավոր եվրոպական նոտաներով երգում է։ Դժվար է այս աշխատությունը և ձեռնարկողից պահանջում է անսպառ հոգեկան ուժ և անվհատ տոկունություն։ Բայց ամսույս 13-ին Թիֆլիզի հայ հասարակությունը առիթ ունեցավ համոզվելու, որ պ․ Կարա֊Մուրզան լիովին հաջողություն է գտել յուր դժվար ձեռնարկության մեջ։

Թվով մոտ տասնհինգ երգված երգերից մի քանիսի եղանակը եվրոպական նոտաներով կանոնավորել է ինքը՝ պ․ Կարա-Մուրզան, իսկ մնացյալը պատկանում են հայ կոմպոզիտոր Չուխաճյանի, Թաշճյանի, Քաղցածյանի ստեղծագործությանը։ Պ. Կարա-Մուրզայի խումբը երգում է չորս ձայնով։ - Ուստի այն երգերը, որ մենք ամեն օր սովոր ենք լսել հայ ժողովրդի մեջ անկանոն եղանակով և որոնցից շատերը միանգամայն ձանձրացրել են մեր լսելիքը, պ․ Կարա-Մ ուրզայի խմբի բերանից հնչում է այնքան քաղցր և ախորժելի, որ մեզ համար միանգամայն նորություն էին մեր «խրախճաններում» երգողների բերանում հազար անգամ ծամծմված և աղավաղված ազգային և ժողովրդական երգերը։

Մենք ավելորդ ենք համարում մի առ մի խոսել երգված կտորների մասին առանձին-առանձին։ Բավական ենք համարում ասել, որ նոքա ամենն էլ նոր կանոնավոր եղանակով երգվելով, մեզ վրա թողին խորին տպավորություն։

Հասարակությունը ոգևորված լսում էր յուր սրտին և հոգուն մատչելի բոլոր երգերը։ Ամեն մի երգ ավարտվելուց հետո, նա բուռն ծափահարությամբ և կեցցեներով վարձատրում էր եռանդուն խմբապետին, որը այնքան ջանք է գործ դրել արհեստավորներից և ուսանողներից պատրաստել կանոնավոր խմբային երգիչներ, որոնցից մի քանիսը ունին թեև փոքրիկ, բայց բավական համակրելի ձայներ։

Միակ պակասությունը, որ պ. Կարա-Մուրզայի խումբի մեջ նկատեցինք, այդ բասերի բացակայությունն է։ Խում