Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտարարությունը չտպելու մասին, ապա ջրել նրա ջրալի հոդվածը կարելույն չափ համառոտ։


«Մշակ»֊ը երեք գլխավոր պատճառներ է բերում իմ հայտարարությունը չտպելուն. ա) որ ես մի ժամանակ բանակռիվեմ մղել Գր. Արծրունու դեմ և գործ եմ ածել նրա վերաբերմամբ խիստ դարձվածներ, բ) որ ես թշնամաբար եմ վերաբերվում «Մշակ»-ի ներկա ղեկավարներին և գ) որ ես այնքան արհամարհում եմ այդ լրագիրը, որ արժանի չեմ համարում նրան ուղարկելու իմ գրքերը։


Այս է իսկապես «Մշակ»-ի 3 երեսից զկացած հոդվածի հիմնական միտքը։ Մնացյալն ուրիշ ոչինչ է, եթե ոչ անշնորհք գրչի անհամություն՝ խառն հայհոյանքների մի ամբողջկույտի հետ։


Թե հանգուցյալ Արծրունո հետ ես նրա կենդանության ժամանակ վարել եմ բանակռիվ, այս բոլորովին ճիշտ է։ Հարգելով հանգուցյալի գաղափարները, բաժանելով նրա սկղզբունքները ըստ էության, ես մի քանի մասնավոր խնդիրներում համաձայն չեմ եղել նրա հետ և վիճել եմ։ Եթե այսօր Արծրունին կենդանի լիներ, դարձյալ կվիճեի նրա հետ։ Ես հարգել և հարգում եմ Արծրունուն իբրև հրապարակախոսի բայց երբեք անսխալական չեմ համարել նրան։ Անսխալական միայն ինքը՝ աստվածն է, իսկ մահկանացուների մեջ աստված չկա։ Այն, ինչ որ համարել եմ, իմ կարծիքով, անպայման ընդունելու Արծրունուն քարոզածների մեջ, ընդունել եմ, այն ինչ-որ քննադատելի՝ քննադատել եմ։ Այժմյան «Մշակ»-ն այս համարում է դատապարտելի, թող համարի, ուրիշներ իմտքերը, ստրուկների կարծիքը, ինձ համար նշանակություն չեն կարող ունենալ։ Ինքը՝ Արծրունին գնահատել է կարողացածին չափ մարդկանց անկեղծությունը, ուստի նա չէր կարող ամեն անգամ ինձ հանդիպելիս չասել. «Ինձ համար անհամեմատ ավելի մեծ արժեք ունի գիտակցական գնահատումըն իմ սկզբունքների, քան իմ կողմնակիցների անհաշիվ և կույր երկրպագությունը»:


«Մշակ»-ը կարծես բարոյական հանցանք է համարում,որ մի անգամ ունենալով Արծրունու հետ խոշոր ընդհարում,օս գնացել եմ նրա հոբելյանը շնորհավորելու ալն ժամանակ,