Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր երիտասարդ բանաստեղծներից մեկը խոստացել է մի օր այդ «Հակաարծրունիական ժողովները» նկարագրել զավեշտական ձևով։ Պետք է հուսար որ բանաստեղծը կկատարի իր խոստումը, և մենք մի օր կունենանք նրա տաղանդավոր գրչի հումորով գրված մի զվարճալիք... էսո՞ւմ ես, բանաստեղծ, կատարիր խոստումդ...

Ավելի զավեշտական կշինի, եթե մի ուրիշը վերցնի և նկարագրի այժմյան «Մշակ»-ի երկրորդ սյուն պ. էեոյի բարոյական պատկերն այդ միջոցներին։ Ս.դպիսին կարող էր նախկին «Մուրճ»-ի մեջ գտնել շոշափելի փաստեր, թե որրան անկեղծ է այդ մարդու այժմյան խնկարկությունը Արծրուն ու հիշատակին։ Ահա ինչ էր գրում այդ պարոնը «Մշակ»֊ի մասին պ. Արասխանյանին*

…«Ես հիմա գիտեմ, որ հոսանքը անտանելի է, որ փտած ու անտանելի ուղղությունը շատ պինդ է հաստատված,որ կարելի լինի նրա դեմ մաքառել…»։

Այս տողերը տպել է մեր անաչառ հրապարակախոս պ. Արասխանյանը իր «Մուրճ»-ի 1897 թ. համարներում։ նույն տարվա «Մուրճ»-ի համարներում (2, 3 և 4} կտեսնեք պ. յի ուրիշ նամակներից կտորների Նամակներ, որոնց մեջ պարոնը խունկ է ծխում Արասխանյանին և ձգտում ստվեր ձգել Արծրունու և նրա «Մշակ»֊ի վրա, այն Արծրունու, որի հիշատակն այսօր շահագործում է...

Եվ այդ տեսակ մարդիկ Հանդգնում են իրանց Արծրունու բարեկամ ձևացնել։ Եվ ի՞նչ միջոցի են դիմում իմ վարկը, իբր թե, ձգելու համար։ Բերում են քաղվածքներ իմ այն հոդվածներից, որոնք տպվել են «Արձագանք»-ում առանց իմ կամքի և թույլտվության: Այդ հոդվածները գրված են իմ ձեռքով և իմ ձեռքով իսկույն դեն ձգված։ Հետո, մի քանի տարի անցած, երբ Արծրունին արդեն գերեզմանումն էր, երբ ես հեռացել էի «Արձագանք»-ից, երբ այդ լրագիրը թշնամացել էր ինձ հետ, վերցրեց խմբագրական զամբյուղից և տպագրեց իր էջերում։ Ահա այդ հոդվածներով է ուզում այժմյան «Մշակ»֊ի ինձ վախեցնել և իր միամիտ ընթերցողների աչքին թոզ փշեր Երկրորդ պատճառն իմ անմեղ հայտարարությունը