չտպագրելուն այն է, որ ես արհամարհում եմ այժմյան «Մշակ»֊ը։ Նորություն ասացին։ Եվ կարծես միայն ես եմ արհամարհում։ Կարծես ինձ հետ համամիտ չեն գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի հայ գրողները և հայ ընթերցող ինտելիգենցիայի մեծ մասը։ Կարծես, վերջապես, հայերի մեջ կգրտնվի մի հանաքչի, որը մի րոպե թույլ տա իրան այնպիսի հանաք, թե պ. պ․ Քալանթար֊Լեոն և ընկ․ կարող են համարվել Արծրունու արժանավոր ժառանգներ։ Տարբերությունն այն է, որ ահագին մեծամասնությունն իր արհամարհանքը դեպի այժմյան «Մշակ»֊ը արտահայտում է լուռ, իսկ փոքրամասնությունը՝ գրչով։ Ես գրչով արտահայտողներից եմ, ինչպես ուրեմն թաքցնեմ, որ գրականության հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ «Մշակ»֊ը կործանել են, և այժմ պետք է մի շատ հզոր ձեռք, որ նրան դուրս բերի անդունդից։
«Մշակ»֊ը կատաղած է, որ ես նրա վրա հարձակվում եմ կեղծ անուններով։ Տարօրինակ պատճառ կատաղության։ Ես իմ հոդվածներն ու ֆելիետոնները սովորաբար ստորագրում եմ կեղծ անուններով և երբեք չեմ հրաժարվել ու չեմ հրաժարվում։ Այնինչ ինքը՝ «Մշակ»֊ը տարիներով ինձ վրա հարձակվում է բոլորովին անստորագիր հոդվածներով։ Վերջապես, ի՞նչ ասել է կեղծ անուն։ Ինքը՝ Շիրվանզադեն կեղծ անուն չէ՞։ Վրձին, Լեո, է. և այլն, և այլն կեղծ անուններ չե՞ն, որ տարին տասներկու ամիս վիրավորում են սրա ու նրա անձնականությունը։ Եթե կեղծ անունով «Մշակ»-ի դեմ մի բան գրելը հանցանք է ըստ «Մշակ»-ի, ինչո՞ւ նա այսօր տպում է Պատկանյանի գրքերի հայտարարությունները և խոնարհվում նրա գերեզմանի առջև, այն Պատկանյանի, որ ոչ թե այժմյան՝ «Մշակի»-ի գաճաճներին էր ծաղակոծում, այլ Արծրունուն, որի մասին նա նույնիսկ մի ամբողջ սատիրա ունի գրած Սյուլյուկ կեղծ անունով։ Հիշեցեք «Աստառը»:
«Մշակ»֊ը կաշվից դուրս է գալիս հավատացնելու իր ընթերցողներին, թե նա ինձ երբեք գրականական հակառակորդ չի համարել։ Մի թե, ա՜յ-այ֊այ, ի՞նչ արհամարհանք։ Թերթեցեք «Մշակ»-ի վերջին տարիների համարները և դուք կտեսնեք, թե ինչպես է նա ինձ արհամարհել։ Տարին տասներկու ամիս այդ լրագիրը թե՛ բացարձակ և թե՛ տողամեջ հար