Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ԴԱՐԲՆԱՊԵՏ»


ժորժ Օնեի


ժորժ Օնեն ներկայումս Ֆրանսիայի հայտնի հեղինակներից մեկն է. ավելի, նա ամենահայտնի հեղինակն է։ Նորա վեպերը կարճ ժամանակվա միջոցում տարածվում են հարյուր հազար օրինակներով, նորա պիեսները մի թատրոնական սեզոնի ընթացքում հարյուր, երկու հարյուր անգամ ներկայացվում են, այն էլ դեռ միմիայն Փարիզի թատրոններում։

Օնեի հաջողությունը ընդհանրապես այնքան մեծ է, որ բավական ետ է թողել նույնիսկ այնպիսի անվանի հեղինակների, որպիսիներն են այժմ էմիլ Զոլաե և Ալֆոնս Դոդեն, որոնց վեպերը հազիվ կիսով չափ տարածվում են։

Անկասկած, Օնեն տաղանդավոր հեղինակ է։ Բայց այդ չէ նրա զարմանալի հաջողության պատճառը։ Իբրև գեղարվեստական ուժ, Օնեն անհամեմատ թույլ է, քան Դոդեն ու Զոլան և նույնիսկ Գի դը Մոպասանը։ Սակայն Օնեն գտել է ներկա ֆրանսիացիների մի զգայուն երակը, որ ի նկատի չեն ունեցել, կամ ուղիղն ասած, արհամարհել են Ֆրանսիայի դրական հորիզոնի ավելի փայլուն աստղերը։ Օնեն յուր գրվածքների համար գրեթե բացառապես նյութ վերցնում է բուրժուազիայի կյանքից, մասամբ և Փարիզի արիստոկրատ դասակարգը այն չափով, որչափով սա կապված է կամ հարաբերություն ունի առաջինի հետ։ Եվ նա այդ բուրժուազիային նկարագրում է ոչ այն տխուր և վատ գույներով, որոնցով համարյա բացառապես նկարագրում է Զոլայի հոռետես և անգամ Գոգեի անհամեմատ բարի և մարդասեր գեղարվեստական վրձինը։ Ամենևին․ մինչդեռ Զոլայի վեպերի մեջ բուրժուա ֆրանսիացին յուր քաղաքական թարմ կյանքի հետ հաշտեցրած բարոյական նեխված կյանքով հաճախ զզվանք է պատճառում ձեզ, հարուցանում է ձեր հոգու լավագույն հատկությունների արդար բողոքը մարդկային ապականության դեմ․ հակառակ ազդեցություն են անում Ժորժ Օնեի բուրժուաները։

Այստեղ դրամական դարի հարուստ որդիները շատ անգամ երևան են գալիս ոչ իբրև անբարոյականության տիղմի