վերաբերվում էր դրամային ոչ հիմնական գաղափարին, այլ ձևին։ Պետք էր մի քանի տեսարաններ կրճատել, մյուսները ընդարձակել ու փոփոխել։ Անհրաժեշտ էր բարձրացնել հերոսուհուս հոգեկան տանջանքներն և ավելի շեշտել նրանց։Բացի դրանից, հարկավոր էր պիեսից արտաքսել սիրային տարրը, որ հիմնական գաղափարիս համար արժեք չուներ։
Ներկայացումից երեք օր առաջ խնդրեցի Դրամատիկական ընկերության վարչությանը ետ դարձնել պիեսս և թույլ տալ ինձ ծրագրածս փոփոխություններն անելու։Դրա համար հարկավոր էր ընդամենը երեք շաբաթ ժամանակ։ Վարչությունը սկզբունքով համաձայն էր հարգելու խնդիրս, բայց ներկայացումը հետաձգել անկարելի համարեց,որովհետև հայտարարություններն արդեն ցրված էին, տոմսակները վաճառվում էին, չկար մի ուրիշ հարմար պիես, որ նշանակված օրը ներկայացվեր իմի փոխարեն։Հարկավ, եթե ես խիստ գործադրեի իմ հեղինակային իրավունքները, վարչությունը չէր պնդիլ իր ասածի վրա բայց չէի կասենում Դրամատիկական ընկերությանը նյութական վնաս պատճառել, ուստի թույլ տվեցի պիեսս բեմ հանել այնպես, ինչպես կար։
Այս, իհարկե, մի թուլություն էր իմ կողմից, որ երբեք ինձ չեմ ների և երբեք խորհուրդ չեմ տալ ուրիշ հեղինակներին նույնն անել։Ես սխալվեցի նամանավանդ, որ դադարեցի փորձերին ուշադիր հետևել և պիեսիս վիճակը հանձնեցի ճակատագրի հաճույքին։ Այսպես թե այնպես, պիեսս ներկայացվեց միայն չորս փորձերից հետո, որոնցից միայն մեկը կարելի է քիչ թե շատ կանոնավոր փորձ համ արել,մյուսներն իսկապես հասարակ ընթերցանություններ էին։
Աշխարհի բոլոր թատրոններում նոր պիեսները փորձվում են ամիսներով, խստությամբ և միայն այն ժամանակ են ներկայացվում, երբ դերասանները ոչ միայն անգիր սերտած են իրանց դերերը, այլև մանրամասնորեն ուսումնասիրել են նրանց բնավորությունները, ճիշտ ըմբռնել և թափանցել հոգեբանական նրբությունները։Բայց հայերն ինչպես ամեն բանում, այստեղ էլ իրանց սեփական կարգ ու կանոնն ունին...
Քավ լիցի, որ ես այս խոսքով դժկամություն հայտնեմ