Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր հագդելի դերասաններին ու դերասանուհիներին:Ընդհակառակը, շատ շնորհակալ եմ նրանցից այն ընկերական անկեղծության համար, որով նրանք միշտ վերարերվել և վերաբերվում են դեպի իմ գործերն ու դեպի ինձ:Սակայն որքան բարի լիներ նրանը միտումը իմ պիեսի վերարերմամբ, չէին կարող անել անհնարինը–երկու-երեք կիսատ-պռատ փորձերով պատրաստել մի նոր պիես չորս արարվածով:Բայց և այնպես ես անչափ գոհ կլինեի, եթե «Ուներ իրավունք»-ի փորձերի վրա գործ դրվեր զեթ կեսն այն ջանքերի, որ գործ գրվեցին «Եվգինեի» փորձերի վրա:Այնինչ, իմ կարծիքով, «Ուներ իրավունք», ավելի բարդ պիես լինելով, ավելի ուշադիր վերաբերմունք էր պահանջում:

Ինչևէ, պիեսը ներկայացվեց 1902 թվականի հոկտեմբերի 7-ին։Ես շնորհակալ եմ հաարակությունից. նա հետա-քրքրվել էր իմ երկով ավելի, քան նա արժանի էր։ Գոհ եմ նաև, որ թատրոնը լցրել էր մեծ մասամբ այն դասակարգը, որն առհասարակ հայ թատրոնին, հայ գրականության ու հայ մամուլին նայում է արհամարհանքով և երբեք չէ հետաքրքրվում նրանց վիճակով։Ես այս հանգամանքը շեշտում եմ, որ ասեմ, թե հասարակությանը կարելի է թատրոն գրավել միայն ինքնուրույն պիեսներով, եթե միայն նրանց նյութը ժամանակակից կյանքից է վերցված:

Ներկայացման երեկոյին դժվար էր իմանալ հասարակության հասկացող մասի տրամադրությունը։Հարկավ, ես այնքան անփորձ չէի, որ կուրանայի շատերի բուռն ծափահարություններով և շփոթվեի ոմանց լռությամբ ու անկյուններում արտահայտված մռթմռթոցով, թե' մեկն ու թե' մյուսը լուրջ քննադատության նշաններ չէին։ Իսկական կարծիք, խելացի դատավճիռ ես լսեցի ներկայացման օրից շատ օրեր անցած հասարակության մի փոքրիկ մասից, որոնք ունեն լուրջ հասկացողություն թատրոնի ու գրականության մասին և որի կարծիքը միայն ինձ համար ունի արժեք։Եվ ահա ինչ լսեցի այդ փոքրամասնությունից —բերանացի։


Եվ ահա ինչ լսեցի:— «Ունե՞ր իրավունք»-ի հիմնական գաղափարն անվիճելի է, հոգեբանորեն ճիշտ, բայց արծարծված է շտապ և անփույթ։Պիեսի բեմական արժանավոր։