Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունները բարձր են, բարի մի քանի տեսարաններից, որոնք սառցնում են հանդիսականի տպավորությունը։ Հերոսուհու հոգեկան տանջանքները ուժեղ չեն ընդգծված (նույնը ես էի նկատելՆա ունի իրավունք հանուն անհատական ինքնուրույնության բողոքելու իր դրության դեմ, նույնիսկ կռվել, հոշակեչով իրան դժբախտ։ Բայց զավակներին թողնելը վիճելի է.հայ կինը չի կարող ունենալ այդքան քաջություն։

Այս էր ընդհանուր խոսքերով իմ ամենակողմնապահ դատավորների վճիռը։ Մի վճիռ, որ չէր կարող արտահայտվել լրագրական հոդվածներում, վասնզի այդ մարդիկ ոչինչ կապ չունեն հայ մամուլի հետ։

Ես մասամբ համաձայն եմ այդ կարծիքին, մասամբ ոչ։ Համաձայն եմ, իհարկե, որ իմ պիեսն ուներ և այժմ իսկ, վրամշակելուց հետո, կունենա բեմական և գրականական թերություններ։ Եվ ես թեթևամիտ կլինեի, եթե այս տեսակետից սկսեցի պաշտպանել նրան։ Գեղարվեստական երկի միակ փաստաբանն ինքը երկն է։ Բայց համաձայն չեմ և երբեք չեմ կարող համաձայնվել այն մտքի հետ, թե մի խելոք, ինքնասեր և զգայուն կին, լինի թեկուզ հայուհի, երբ մի անգամ արդեն զգացել է իր դրության կեղծիքը, իր ամուսնական կյանքի փտածությունը - չի կարող վարվել համարձակ և խորտակելով նախապաշարումների շղթան, նվաճել իր անհատական ազատությունը։ Հարկավ, դրա համար անհրաժեշտ է բացառիկ բարոյական ուժ, հոգեկան մի ոչ սովորական անվեհերություն, որ անհասկանալի ու խորթ է միջակ խելքի ու թույլ կամքի տեր կանանց համար, բայց այդպիսիներից պիտի հերոսուհի ընտրեի։ Հերսիլեն հերոսուհի է, ուրեմն և ոչ ամբոխի բարոյական ուժի միջակ արտադրություն։

Ահա ինչու պիեսիս հիմնական գաղափարը թողնում են անխախտ հակառակ «մեծամասնության» աշխարհայեցողությանց, որի կանոններն ինձ համար իհարկե, պարտավորական լինելու բարձր արժանավորությունից զուրկ են։ Ես ավելին եմ անում—դուրս եմ ձգում տեքստի միջից սիրային տարրը։ Այժմ իմ հերոսուհին իր ամուսնուց բաժանվում է առանց ուրիշ տղամարդի սիրելու, բաժանվում է միայն այն պատճառով, որ չի ուզում և չի կարող կեղծեր Պատանեկական

հասակում, մոր ազդեցությամբ, իր կյանքը կապել է գրեթե անծանոթ մի մարդու հետ, վեց տարի կենակցել նրա հետ բուսական կյանքով, և երբ միտքը հասունացել է, երբ հոգու աչքերը բացվել են — տեսել է, որ ինքը դժբախտ է։ Նա անկեղծորեն կամեցել է սիրել իր օրինական ամուսնուն, չի կարողացել, և այժմ երբ զգում է իր դժբախտությունը, բնականաբար սկսում է ատել այդ դժբախտության պատճառ ամուսնուն։ Անկեղծությունը փոխվում է զզվանքի, զզվանքը երկյուղի։ Որպես համարձակ ու անկեղծ հոդի, նա չի ուզում և չի կարող խաբել ոչ իրան և ոչ ամուսնուն։