Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարժանանայիր այդ երևելի «գաղափարականների» հրճվանքին։ Խեղկատակներ են այդ մարդիկ, Շիրվան, որքան խղճայի նույնքան ծիծաղեյի իրանց նախաջրհեղեղյան հասկացողությամբ գեղարվեսաական գրականության մասին, Սակայն փույյթ չէ, կանցնի որոշ ժամանակ, մաքերը կզարգանան, զգացումները կնրբանան, այն ժամանակ կկազմվի գեղարվևստական գրականության մասին ճիշտ գաղափար…

Ես միանգամայն համաձայն եմ բարեկամիս ասածին և հույս ունեմ, որ հայ գրականության համար հեռու չէ այդ օրը։


ԱԴԱ ՆԵԳՐԻ, «ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ»


Մաքուր, նույնիսկ շքեղ հրատարակված գրքույկը իր 58 էջերում պարունակում է ժամանակակից իտալացի բանաստեղծուհու 24 գողտրիկ ոտանավորներ։

Աղա Նեգրին հասարակ ժողովրդի խավերից բարձրացած մի կին է, բարձրացած իր աստվածային կայծի շնորհով։ Ի մանկությունն ծանոթ աշխատավոր և խավար ամբոխի վշտերին ու կարիքներին, նա գրեթե իր բոլոր բանաստեղծությունների մեջ երգում է այդ ամբոխի թշվառությունը։ Նա տենդենցիոզ բանաստեղծուհի է, նրա ընտրած մոտիվները ժամանակակից են, ահա ինչու նա այնքան վաղ է վաստակել հռչակ։ ժամանակակից մոտիվները, ամբոխին հուզող ու գրգռող խնդիրները, որ այնքան հափշտակիչ և գրավիչ միևնույն ժամանակ, կործանիչ են միջակությունների համար, Ադա Նեգրու համար լպրծուն հող չեն դարձել, որովհետև բանաստեղծուհին կարողացել է միջակությունների անհամություններից զերծ մնալ։ Նա ժամանակակից վշտերը երգում է որոշ գույնով, բայց երգում է անկեղծ ավյունով և բնական զգացումով։ Նրա քնարի լարերը հնչում են անկեղծ, որովհետև նվաղում է այն, ինչ որ աչքով դիտել է և ի մոտո ուսումնասիրել։ Ահա ինչու նրա ֆանտազիան կոսմիկական թռիչքներ չի գործում, միջակությունների և Q tout РПХ ամ-