Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև աշխատավոր դասակարգը։ Նա ֆրանսուհուն նկարագրհլ է միայն բացասական հատկություններով օժտված, լոկ իբրև անասնական կրքերի ստրկուհի, իսկ ֆրանսիացուն՝ ագահ, շահամոլ, երկչոտ, դավաճան, մատնիչ և այլն, և այլն։ Արդ, հանրապետությունը այդպիսի մի քադաքացու աճյունը տեղավորելով Վոլտերի, Վիկտոր ձյուդոյի և Ժան֊Ժակ Ռուսսոյի քով, վավերացնում է և օրինականացնում նրա «զրպարտությունները»։

Մորիս Բարրևսի ճառը ոչինչ ազդեցություն չունեցավ ոչ միայն ձախակողմյանների, այլև աջակողմյանների վրա։ Ավելին, մի քանի կղերականներ և միապետականներ մամուլի մեջ մեղադրեցին նրան անգամ, որ «հին դարմանը քամուն է տալիս»: Այն ժամանակ Մորիս Բարրեսը աշխատեց պառլամենտից դուրս գրգռել ամբոխը, հրավիրեց միտինգ, կրկնեց իր ասաձները մի քանի հարյուր անգործների առջև և, դուրս թափելով սրտի մաղձը, հանգստացավ։

Իսկ Զոլայի աճյունը հունիսին կանցնեն Պանթեոն։ Կանցնեն, որովհետև հակառակ ժամանակակից ֆրանսիական չճանաչված հանճար քննադատների կարծիքին, արժանի է Ֆրանսիայի ազգային փառքի տաճարում արժանավորագույն տեղերից մեկը գրավելու։ Վիճում են Զոլայի չափազանցությունների և ուղղության մասին, բայց նրա հսկայական տաղանդի հզորության վերաբերմամբ երկու կարծիք չկար։ Տասնիններորդ դարի վերջին քառորդում համաշխարհային գրականության ասպարեզում ոչ մի ֆրանսիական հեղինակի անունը այնքան բարձր չի հնչել, որքան էմիլ Զոլայինը։ Եվ այսօր, քսաներորդ դարի առաջին քառորդում հազիվ կարողանաք ցույց տալ Ֆրանսիայում նրան հավասար մի անուն։ Այժմյան բոլոր հայտնի ֆրանսիական գրողները, գեղեցիկ գրականության որ ասպարեզն էլ վերցնենք, թզուկներ են նրա համեմատ, չնայելով իրենց հավակնությանը։ Զոլայի հակառակորդ քննադատներն անգամ պարծենում են այն վիթխարի ազդեցությամբ, որ ունեցել է նրա գրիչը անգլիական, գերմանական և իտալական գրականությունների վրա, մի կողմ թողնելով փոքր ազգերի գրականոլթյուններըէ Դեռ նորերս ffRcVUe* գրական երկշաբաթյա հանդեսի՝ գերմանա