պիեսը մի անգամ կանոնավոր կարդացվի խմբի համար։ Եվ եթե կարդացվում էլ, է, խումրը չի լսում, նա զբաղված է կողմնակի խոսակցությամբ, Նույն անոթագրությունը և փորձերի ժամանակ, Դերասանը ասում է իր ասելիքը, վերջացնում է, իսկույն հեռանում, Նա չի հետևում պիեսի ընթացրին, չի հետաքրքրվում, նրա միտքն ՈԼ ուշքը զբաղված են ուրիշ բաներով։
Ներկայացումը կայանում է, բեմ են դուրս գալիս դերասանները և հաճախ միմյանց երեսի նայում, Պիեսը գլորվում է, հասարակությունը ծափահարում է, դերասանները հանգիստ գնում են իրանց տները, և մամոլը հայհոյում է թե նրանց և թե՛ հեղինակին․․․
Ահա ճշգրիտ պատկերը հայ բեմի։ Եվ դուք համարձակվում եք այսպիսով թատրոն ստեղծել, հասարակություն կըրթել։ Ոչ, պարոններ, այդ սրբապղծություն է և ոչ արվեստ։ Ավելի լավ է չունենալ բեմ, քան ունենալ նրա ծաղրանկարը։
Ոչ մի գործ չի կարող առաջադիմել առանց որոշ կարգապահության, որոշ պարտաճանաչության և որոշ հեղինակություն ճանաչելու, Մեզանում բավական է, որ դերասանը մի քանի անգամ գովվել է լրագրերում և ահա նա մոռանում որ ինքն է հասարակության համար, և ոչ հասարակությունը իր համար, որ ինքը պիտի ծառայի թատրոնին և ոչ թատրոնը ծառայեցնե իր քմքին։
Այդ մի ախտ է, որ պիտի մի անգամ առմիշտ արմատախիլ անել։
Կա և մի ուրիշ ախտ, որ բավականաչափ ստորացնում է մեր թատրոնը. Այդ, այսպես կոչված, բենեֆիսներն են։ «Կունենամ արդյոք բենեֆիս», ահա առաջին հարցը, որ տալիս է կոմիտեին ամեն մի դերասան, երբ հրավիրվում է խմբին մասնակցելու։ Բենեֆիս պահանջում է ոչ միայն տասնյակ տարիներ գործած, տաղանդավոր և հասարակությունից գնահատվածը, այլև նա, որ հազիվհազ սովորել է իր ձեռները պահել բեմի վրա։
Եվրոպայում ոչ մի տեղ բենեֆիս չկա. Ուստի չպիտի լինի և մեզանում։ Այն ապականում է թատրոնը, ստորացնում է դերասանին և անբարոյականացնում հասարակական վարքը