Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարուրը։ Բենեֆիսը պարբերական մուրացկանություն է և իբրև այնպիսին՝ պիտի արտաքսվի թատրոնից։


Ավելացրեք դերասանների ռոճիկները կամ վարձեցեք նրանց ամբողջ տարով, բայց բենեֆիս մի տվեք։ Ռուսահայ բեմը հազիվ տարին քառասուն ներկայացում է տալիս և պատահել է, որ այդ թվի մի երրորդականը եղել է բենեֆիս։ Եվ, վերջապես, այդ անվերջ հանգանակությունները թատրոնի ֆոյեներում, սրան-նրան աղաչել-աղերսելը, այդ արծաթյա բաժակները ոսկյա էժանագին քորոցները, ալբոմները և այլն, և այլն, բոլորը ստորա՛ցնում են արվեստը։ Բենեֆիս ունեցողը չունեցողի մեջ զարթեցնում է նախանձի զգացում, ավելի զորեղացնում բանսարկությունը, փոխադարձ ատելությունը և զրպարտությունները խմբի մեջ։

ՆԱՄԱԿՆԵՐ ՓԱՐԻԶԻՑ

I

Անտուանի ձեռնարկությունը: Արտիստական կաբարե


Զմեռային սեզոնը վերջանալու վրա է։ Սկսվում է գարնանայինը։ Շուտով թատրոնները կզրկվին իրանց հրապույրից։ Խոշոր դերասանները կսկսեն իրանց սովորական արտիստական tournee-ները, ասպարեզը կմնա երկրորդականներին։

Հայտնի դրամատուրգները կհեռանան հրապարակից ժամանակավոր, որպեսզի առաջիկա սեզոնին նորից երևան նոր երկերով։

Նախանձելի մարդիկ։ Նրանց համար գոյություն չունի «Լինել թե չլինել» հարցը։ Դրված անսասան հիմունքների վրա, ֆրանսիական թատրոնը, ինչպես և բոլոր եվրոպական թատրոնները, նրանց տվել է և միշտ կտա շարունակ աշխատելու և շարունակ ստեղծադործելու ուժ ու եռանդ։

Իմ հայրենակիցներին նախատելու մտքով չսպրդեց իմ գրչից այս դարձվածը։ Քավ լիցի։ Ինչ պահանջել մի ազդից, օրի գեղարվեստական պահանջը եկեղեցիներում շարականը լավ երգող խմբեր կազմելուց դենը չի անցել։ Թողնենք․․․