Այսօր-վաղը Անտուանր բաց կանի Օդեոնի դռները լրիվ բանաստեղծների համար։
Զարմանալի հնարագետ մարդ է Օդեոնի այդ եռանդուն դիրեկտորր, լավագույնը ֆրանսիական թատրոնական կառավարիչներից, մոլեռանդ երկրպագուն լուրջ ռեպերտուարի, առողջամիտ ռեալիստը, գուցե միակը, որ թատրոնական գործում գեղարվեստն է գերադասում նյութական շահից, քաղաքականությունից, նեղ ազգասիրությունից և այլ կողմնակի հաշիվներից։ Ժյուլ Կլարետտին շատ բաներ կարող էր սովորել իր տաղանդավոր պաշտոնակից Comedie Francaise- հնամաշ բեմը վերանորոգելու համար, բայց նա արդեն չափազանց ծեր է թատրոնի նոր պահանջներն ըմբռնելու համար։ Ուստի անընդհատ առաջադիմության սիրահար ֆրանսիացիները ուրախ են հասարակության մեջ պտտող լուրերին։Թե վաղ, թե ուշ Անտուանը ֆրանսիական ազգային երկրրոդ թատրոնից կհրավիրվի աոաջին թատրոնը կառավարելու, որ կոչվում է Մոլիերի տուն։
Մոլիերի տուն։Դարձյալ մի օրինակելի և խրատական բան։Արդյոք կունենա՞նք մենք մի օր Սունդուկյանցի տուն։
Անցյալ տարի գարնանը Անտուանը ձեռնարկեց մի վերին աստիճանի համակրելի գործ, որ անմիջապես գրավեց հասարակության և մամուլի սերը։ Արժե այդ մասին մի քանի խոսք ասել։
Հայտնի է, թե հաճախ որքան դժվար է երիտասարդ, անծանոթ հեղինակների համար արդար գնահատման արժանանալը։ Ահա մի պատանի օժտված երկնային տուրքով։Իր հոգու ու մտքի առաջին արտադրությունը նա վերածել է ոտանավորների, վասնզի հազվագյուտ է այն գրողը, որ ոտանավորով սկսած չլինի իր գործունեությունը։ Տետրակը ձեռքին նա ընկնում է դռնեդուռ, մաշում է խմբագրատների շեմքերը, խնդրում, աղաչում, որ ընդունեն իր երդերը, գոնե կարդան։ Մեծ գրականական հանդեսները ոչ ժամանակ ունեն և ոչ ցանկություն անհ այտների աղերսանքը լսելու, նրանց էջերը կազմում են նշանավոր անունների անմերձանալի սեփականություն։ Դիմել անհայտ հանդեսներին։ Այո, բայց դրանք գրականական հանդեսներ չեն, այլ խայտառակ առևտրական