ձեռնարկություններ, որոնք ոչ մի կապ չունեն բանաստեղծության հետ։ Եվ տարիներ են անցնում, պատանին շարունակում է գրել։ Գրում է, քանի որ ուժերը ներում են, հոգին չի հոգնել, միտքը չի սպառվել, ձեռները չեն թուլացել։
Նա հույս ունե մի օր վերջապես ուշադրության արմանանալ և այն ժամանակ խոշոր հանդեսները, իրանք կվազեն նրա ետևից։ Ախ, որպիսի դժվարությամբ և դառնություններով է իրականանում նրա հույսը և իրականանո՞ւմ է արդյոք։ Հարյուրից իննսունուինը չի դիմանում անհայտության և սև ապերախտության դառն տանջանքներին և շեղվում է ազատ ստեղծագործողի կոչումից։ Կամ վաճառում է իր գրիչը մի վաշխառուի կամ, եթե աստվածային ձեռքը ամուր է դրոշմված նրա հոգու վրա, մեռնում է չքավորության մեջ։ Բավական է ասել, որ Պոլ Վեռլենի նման մի հսկա տասնուիններորդ գարու վերջում մեռավ չքավորության մեջ, մի աղքատիկ կեղտոտ կացարանում, ներողություն, հիվանդանոցում, խելագարված։
Եվ այդ հանճարեղ բանաստեղծին հալածողներից մեկն էր ինքնահավան ամստևրդամցի Մաքս Նոր֊Դաուն, այդ կարծեցյալ փիլիսոփան և քացախած քննադատը։ Նա իբրև բժիշկ անգամ չկարողացավ լինել որոշ չափի սրտագետ, մարդասեր և գերմանական հանդեսներում անխնա և անարդար պարսավեց մի մարդու, որ հանճար էր և… հիվանդ…
Սակայն Պոլ Վեռլենը, դեռ բախտավորներից է, վասնզի աշխարհը ճանաչեց նրան իր մահից հետո և այսօր նա ֆրանսիական պոեզիայի պարծանքներից մեկն է։ Եվ դրա համար հարկավոր էր երկու խոշոր բանաստեղծների՝ Մորիս Բարեսի և Ժան Մորեասի եռանդուն ջանքը։ Արհամարհելով Նոր֊Դաուների պես ամբարտավանների կարծիքը, նրանք համարձակ ասպարեզ հանեցին անհայտությունից Վեռլենի փայլուն անունը և դրեցին իր արժանավոր տեղը։ Հասարակությունը կարդաց, հափշտակվեց և սիրեց ապաբախտ բանաստեղծին։ Այժմ նա Բոդլերի հարազատ եղբայրն է։
Տաղանդն ամենուրեք ենթակա է դառնությունների և հալածանքների, մանավանդ իր առաջին քայլերում։ Եվ մամուլն է, մեծ մասամբ, ստեղծում այդ բոլորը նրա համար։ Ովքե′ր