Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիչ թե շատ ձիրքով դերասուն կդառնար դրտմատուրգ։ դերասանը, եթե գրական տս. ղանդ չունի, ոչ մի ուսումնասիրություն նրան օգնել չի կարող։ Ապացույց անթիվ պիեսները, որ թխում են բոլոր ազգերի դերասանները, և որոնց միակ արժանիքն է նրանց կեղծ, անհիմն բեմականությունը։ Ո՞վ է ավելի ճանաչում բեմը, քան Մունե Սյուլլին, բայց նա, իբրև հանճարեղ դերաиան, ստոր է քննադատությունից իբրև հեղինակ։ Այնինչ Մունե Սյուլլին Ֆրանսիայի ամենանուրբ մտքերից մեկն է։

Ես բեմի ուսումնասիրությունն արդյունաբեր և անհրաժեշտ եմ համարում այն վիպասանների և լիրիկոսների համար,որոնք ուզում են բեմ դուրս բերել իրանց գործերը։

Գրականության ոչ մի ճյուղում այնքան կարևոր չէ չափի զգացում ասված բանը, որքան դրամայի մեջ։ Այստեղ է, որ երևում է Հեղինակի ճաշակը ամենայն պարզությամբ։

Բայց ի՞նչ ասել է չափի զգացում։ Ահա մի վերին աստիճանի կարևոր հարց, որի մասին արժե երկար խոսել, և ես կդառնամ այդ հարցին հաջորդ նամակներիցս մեկում։

III

La vierge folle, ^անրի 1*աթայլի

Դուքս և դքսուհի դը Շառանսները ապրում են իրանց պատմական շքեղ դղյակում, հեռու ժամանակակից բուրժուական կյանքի աղմկալի հոսանքից։ Նրանք ձանձրանում են իրանց դաժան արիստոկրատական մենության մեջ և գոռոզությամբ, արհամարհանքով նայում ,«այլասերված» հայրենիքին, որի ճակատագիրը իրանց նուրբ ձեռներից անցել է <«սև ամբոխիi> կոշտ ձեռները։

Նայում են ու նախանձում և անզոր կրճտում իրանց տկար ատամները, որ այնքան սուր էին Բուրբոնների ժամանակ։ Նրանք զզվում են այժմյան կյանքից և փախչում նրանից ինչպես ժանտախտից, վասնզի «չենք ուզում ապականել մեր կոշիկներըJ> ասում են։ Բայց, ավա՜ղ, կյանքի տարափը Սենա գետի ողողումը չէ, որ չկարողանա մերձենալ վերնահար֊ 400