Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերր։ Այն հեղեղում է նհրքնահարկերից և ստորոտներից սկսած մինչև ամենաբարձր դղյակները, ամենադոոոզ գլուխներն ու սրտերը։

Մի գեղեցիկ օր դուքսն ու դքսուհին, վերջապես, լսում են,որ իրանց միակ դուստրը, Դիանը, այդ տասնութ տարեկան քնքուշ էակը, նշանավոր փաստաբան Մարսել Արմորիի սիրուհին է։Մի մարդու, որի համար նրանց ամենամհերձենալի դռները միշտ բաց են եղել, որին համարել են հավատարիմ բարեկամ, ազնիվ հոդի և որն այսօր ամուսնացած է և արդեն անցել է կյանքի քառասուներորդ գարունը։

Ինչը անպատվություն մի ազնիվ ընտանիքի համար և ինչ հարված։

Թե ինչպե՞ս է այդ ժամանակակից Դոն-Ժոլանը հափրշտակել անմեղ Դիանի մատաղ սիրտը և տիրել նրա մարմնին, այս մենք չգիտենք։Չդիտե և տխուր պատմության հեղինակը։Նա յուր դրաման սկսում է այդտեղից։Իրարանցում, լաց, անեծք, հայհոյանք։ Բայց արդեն ուշ է. դժբախտությունը եկել է, պետք է աշխատել նրա խայտառակ հետևանքներից խուսափել։Ի՞նչ անել, ո՞ւմ օգնությանը դիմել։

Ֆրանսիայում ամեն մի արիստոկրատ ընտանիք և նույնիսկ բուրժուա ընտանիք ունի իր «հոգևոր հայրը» որի սրբազան պարտականությունն է միշտ և անդադար հիշեցնել հավատացյալներին, թե բոլոր բարոյական ցավերի միակ բուժիչը կրոնն է և կրոնների մեջ բարձրագույնը՝ կաթոլիկականը։

Դուքս և դքսուհի դր Շառանսները կանչում են իրանց հոգևոր հորը աբբա Ռուին խորհուրդը հարցնում։Երկյուղած աբբան նախ սարսափում է Դիանի գործած մեղքից,ապա խորհում և երկար չի խորհում, որովհետև կյանքի բոլոր բարդ երևույթները լուծման մի ճանապարհ միայն ունին նրա համար կրոնը։Ձեռները խաչաձև դնելով կրծքի վրա և. հեզ աչքերի բիբերը ծռելով վեր՝ նա արտասանում է

— Մոլորյալի փրկությունն աստծու ձեռքումն է։ Եվ այղ փրկությունը ձեր դուստրը կարող է գտնել մենաստանում։

Որքան հին է հնչում մենաստան բառը ձեր ականջին,
                                        401 
14 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. X