Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնպես չէ՞։ Բայց այն այսօր էլ խոշոր դեր է կատարում կաթոիկ Ֆրանսիայի կյանքում, հետևաբար և նրա գրականության և թատրոնի մեջ։

Պետք է Դիանն մենաստանում քավե իր մեղքը, մինչև քսանմեկ տարեկան հասակը։ Ասել է, պետք է խայտառակությունը թաքցնել հասարակությունից, այսպիսով միայն կարելի է փրկել ազնիվ ընտանիքի պատիվը։ Օ՜, փարիսեցիներ…

Հրաշալի է այդ աբբա հայրը։ Ես նրան ամեն օր տեսնում եմ փողոցներում, այգիներում, տրամվայների և օմնեբուսնեցի մեջ։ Ահա նա, մաքուր սափրած երեսով, լայնեզր գլխարկով, կռնատակին աղոթագիրքը։ Նա լուռ աղոթում է անդադար և մերթ ընդ մերթ բաց է անում աղոթագիրքը և խորասուզվամ ընթերցանության մեջ։ Սակայն ռեալիստի հայացքը անողոք է, այն ամենուրեք փնտրում է իրականությունը, այսինքն՝ ճշմարտությունը։ Եվ եթե դուք օժտված եք այդ հայացքով, կարող եք դյուրությամբ նկատել այդ աղոթող շրթունքների և հեզ աչքերի մեջ սուտը, կեղծիքը։ Այնտեղ աբրայի դեմ նստած է մի պատահական գեղեցկուհի կամ մի ոչ տգեղ կանացի կերպարանք։ Աբբայի աչքերը նրան են դիտում գաղտուկ, բայց և այնպես զգույշ, որ կինը միայն ընդունակ է զգալ այդ հայացքը։ Աբբայի ուշ ու միտքը կանացի կերպարանքով են գրավված։ Իսկ աղոթագիրքըայն միայն քող է։

Ահա այսպիսի մի անձ է, իրոք, որ դուքս և դքսուհի դո Շառանսների պատիվն ուզում է փրկել։ Նրանք որոշում են հետևել նրա խորհրդին։ Չէ՞ որ այդ կրոնասերի սկզբունքն է դարերից ի վեր կրթել և ղեկավարել նրանց բարոյական աշխարհայեցողությունը։

Սակայն ծնողական բռնակալության դեմ ըմբոստանում է մի վառվռուն, կենսախինդ հողի, որ ապրել է փափագում և ոչ կենդանի, կենդանի գերեզման մտնել։ Դիանը բողոքում է։

Ի՞նչ օգուտ։ Նրա ծնողների վճիռն անսասան է։ Արդեն դքսուհին վերցրել է սեղանի վրայից մկրատը, արդեն պատրաստվում են կտրել պատանուհու գանգուր և թանձր մազերը և հրա մոլորյալ գլուխն ու սիրտը դնել սևազգեստ «քույրերի» հովանավորության տակ։